Անթույլատրելի ենք համարում Ադրբեջանի փորձերը փոփոխել Լաչինի միջանցքում սահմանված իրավական ռեժիմը. ՀՀ ԱԳՆ

03/08/2022 19:56

Անթույլատրելի ենք համարում Ադրբեջանի փորձերը փոփոխել Լաչինի միջանցքում սահմանված իրավական ռեժիմը. ՀՀ ԱԳՆ


Ս․թ․ օգոստոսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ագրեսիա են ձեռնարկել ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Չնայած հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ իրականացվող քայլերին՝ Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ահաբեկելու, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելու և Լեռնային Ղարաբաղի սողացող օկուպացման ծրագրավորված քաղաքականությունը:

Հիշեցնենք, որ նմանօրինակ ագրեսիայի և հրադադարի խախտման դեպքեր են հանդիսանում այս տարվա մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի անօրինական առաջխաղացումը Փառուխ գյուղի ուղղությումբ, 2020 թվականի դեկտեմբերին 11-ին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ ձեռնարկված գրոհը, որոնք նույնպես գտնվում են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում:

Անթույլատրելի ենք համարում ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատում, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։

Ինչպես հստակ սահմանում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար:

Ընդգծում ենք, որ մինչ օրս եռակողմ ձևաչափով հաստատված նման պլան չկա և եռակողմ հայտարարության բոլոր կողմերին կոչ ենք անում հավատարիմ մնալ իրենց կողմից ստանձնած պարտավորություններին, անհապաղ ջանքեր գործադրել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված պայմանների իրագործման, ներառյալ՝ հրադադարի ռեժիմի պահպանման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձման ուղղությամբ:

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը կատարել է իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մի շարք կետերի չկատարման պատճառը Ադրբեջանի կողմից դրանց կամայական մեկնաբանություններն են, շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունն ու գործողությունները:

Հայաստանի Հանրապետությունը, ևս մեկ անգամ վերահաստատելով իր հավատարմությունը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու օրակարգին, միջազգային հանրությանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը և գործողությունները կասեցնելու և դրա համար անհրաժեշտ միջազգային մեխանիզմներ գործարկելու ուղղությամբ: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:10 Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 8-10 աստիճանով Այսօր, 20:58 Արդյոք հավի ձուն կարո՞ղ ենք համարել «վատ» խոլեստերինի աղբյուր Այսօր, 20:47 Հայտնի է՝ որ հայ մարզիկներն են մասնակցելու ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Այսօր, 20:28 Ադրբեջանական ստորաբաժանումները ականանետերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ Այսօր, 20:17 Վտանգավոր մաշկային գոյացությունների ժամանակին ախտորոշումը կանխում է դրանց վերածումը մելանոմայի Այսօր, 20:05 Մեկնարկում են Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը՝ նվիրված ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին Այսօր, 19:51 Սերժ Սարգսյանը բանակցում և պայքարում էր Արցախի ինքնորոշման իրավունքի համար, որի բոլոր հիմքերը քանդել է Նիկոլ Փաշինյանը՝ 2018-20թթ․ իր տգետ և դավադիր քաղաքականությամբ․ Զաքարյան Այսօր, 19:43 Նիկոլ Փաշինյանը ՔՏՀԱ տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակել Այսօր, 19:29 Դոլարի առքի նվազագույն գինը 404 դրամ է Այսօր, 19:16 10 000 տարվա պատմություն՝ մեկ հարկի տակ. Լուվր՝ Փարիզի խորհրդանշական թանգարանը Այսօր, 19:03 Ինչպես խմել դեղահաբերը, որ չկորցնեն իրենց ազդեցությունն ու արագ օգնեն Այսօր, 18:50 Ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել Այսօր, 18:38 Ադրբեջանական գերությունից վերադարձած զինծառայողներից 10-ը հարցաքննվում են, 7-ը բուժում են ստանում Այսօր, 18:25 Կարեն Անդրեասյանն այլևս ՀՀ արդարադատության նախարարը չէ Այսօր, 18:18 Իրանում գրանցված 7 բալանոց երկրաշարժն զգացվել է ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում Այսօր, 18:12 Անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է անտեսել հիմնախնդրի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ Արցախի ԱԺ նախագահ Այսօր, 17:58 Վահագն Խաչատուրյանը Վարդենիսում ծանոթացել է հրետակոծության հետևանքներին Այսօր, 17:45 «Ես այդ պատասխանատվությունը ստանձնել եմ, ես գնում եմ այդ ճանապարհով»․ Փաշինյանը հայտարարեց՝ կյանքի է կոչելու «խաղաղության օրակարգը», ակնկալում է ժողովրդի աջակցությունը Այսօր, 17:27 Նիկոլ Փաշինյանը Պրահայում կհանդիպի Էրդողանի, Ալիևի, Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահի հետ, ապա կմեկնի Սանկտ-Պետերբուրգ Այսօր, 17:20 Բավարարված ենք միջազգային արձագանքով՝ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ․ Փաշինյան Այսօր, 17:11 Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, Արցախ-Ադրբեջան երկխոսություն․Նիկոլ Փաշինյանը նշեց՝ որ ուղղություններով է «հնարավոր առաջ շարժվել» Այսօր, 17:06 Տարոնին համալսարանի ղեկավարությունը և ԿԳՄՍ կոչվող նախարարությունը թույլ չտվեցին հանձնել ավարտական քննությունները՝ սրանով իսկ ապացուցելով, որ նա դասական քաղբանտարկյալ է․ Իրավապաշտպան Այսօր, 16:49 Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը Այսօր, 16:46 Արարատ Միրզոյանը հաստատեց՝ Ադրբեջանը Հայաստանին փաստաթուղթ է փոխանցել Այսօր, 16:30 Ավելի քան 400 կմ երկարությամբ սահմանը որոշելու համար պետք է ակտիվ աշխատենք՝ հիմնվելով «պատմական փաստաթղթերի», «պատմական քարտեզների» վրա․ Ալիև Այսօր, 16:14 ՄԻՊ-ն ու Ֆրանսիայի դեսպանը Սյունիքում այցելել են թիրախավորման հետևանքով տուժած ընտանիքներին Այսօր, 16:09 ՃՈ երեք ծառայողների վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ կեղծ արձանագրություն կազմելու համար Այսօր, 15:54 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք Այսօր, 15:29 Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է ՀԱՊԿ-ի առաջարկները. ՌԴ դեսպան Այսօր, 15:19 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կատարողական վարույթները կիրականացվեն առավել արդյունավետ եղանակով Այսօր, 15:04 Երևանում ելույթ կունենա լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին Այսօր, 14:48 Թաքնվելով «Հավաստի Աղբյուրի» անվան տակ՝ իշխանությունը նախապատրաստում է հայ ժողովրդին նոր՝ մահացու զիջումների և խրախուսում հակառուսական հիստերիան. «Հայաստան» խմբակցություն Այսօր, 14:39 Անհիմն են շահարկումները, թե Ռուսաստանը երես է թեքում տարածաշրջանից և Հայաստանից. Սերգեյ Կոպիրկին Այսօր, 14:29 Վահրամ Դումանյանը կմասնակցի ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի 9-րդ նախարարական համաժողովին Այսօր, 14:17 ԱՀԿ-ն հայ ռազմագերիների մասով սահմանված գործառույթ չունի. Մայքլ Ռայան Այսօր, 14:03 ՀՀ նախագահն ու ԱԷՄԳ գլխավոր տնօրենն անդրադարձել են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին Այսօր, 13:52 Կալանավայրում գտնվող Տարոն Մանուկյանին հեռացրել են համալսարանից Այսօր, 13:31 Պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի մի հատվածը Այսօր, 13:19 ԱՀԿ-ն դատապարտում է բուժաշխատողների թիրախավորումը. Հայաստանում մեկնարկել է Արագ արձագանքման բժշկական թիմերի բարձր մակարդակի 5-րդ գլոբալ հանդիպումը (Տեսանյութ) Այսօր, 13:13 ՄԻՊ-ը հրապարակել է Հայաստանի վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույցի թարմացված տարբերակը Այսօր, 13:08 ԱՄՆ կառավարությունը միտված է ընդլայնելու առկա համագործակցությունը Հայաստանի գլխավոր դատախազութան հետ Այսօր, 13:03 Վստա՛հ եղեք, ՀՀ կառավարությունը յուրաքանչյուրիդ կողքին է ու աջակիցը. Վահրամ Դումանյանը՝ ուսուցիչներին Այսօր, 12:58 Հաճելի է տեսնել բարելավումները Մեծամորի անվտանգության ապահովման ոլորտում. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Այսօր, 12:46 Ինչպես կանգնեցնել դեպի անդունդ սլացող գնացքը. Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:31 FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Եկատերինբուրգ-Երևան երթուղով Այսօր, 12:13 Վիրավոր զինծառայողներից 61-ը դուրս է գրվել․ ծայրահեղ ծանր վիճակով վիրավոր այս պահին այլևս չկա. ՊՆ Այսօր, 12:04 Ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին հաղորդագրությունները պետք է պարզաբանվեն. Գերմանիայի ԱԳՆ Այսօր, 11:53 Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված աշխատանքները դադարեցվել են, տարածքը կվերադարձվի նախկին տեսքին Այսօր, 11:45 Արևաշող, Լեռնանցք, Սպիտակ բնակավայրերում շչակ է փորձարկվելու Այսօր, 11:39 ԱԺ-ն ևս 6 ամսով երկարաձգեց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները Այսօր, 11:26 ՀՀ-ն պետք է դիմի Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանի նախագահին, բանակի ղեկավարներին պատժի ենթարկելու համար․ Թաթոյանի հարցազրույցը՝ Fox News-ին Այսօր, 11:17 ԱԺ-ն ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը Այսօր, 10:57 ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել տևական խաղաղության համաձայնագրին ուղղված ջանքերին․ Բայդենի խորհրդական Այսօր, 10:40 Դուք մեր մեր զավակների, թոռների ու սերունդների բարեկեցության, անվտանգության, մեր երկրի հզորության կերտողն եք. Նախագահը՝ ուսուցիչներին Այսօր, 10:21 «Ժողովուրդ». Ռուբեն Վարդանյանը փորձաշրջան է անցնում Արցախում Այսօր, 10:19 «Հրապարակ». Արտակ Բեգլարյանը ողջունել է Ռուբեն Վարդանյանին արված առաջարկը. Արցախի կառավարությունում միանշանակ չեն ընդունել այդ փոփոխությունը Այսօր, 10:15 «Ժողովուրդ». Գեղամ Մանուկյանին ԱԱԾ-ն հրավիրել է հարցաքննության Այսօր, 10:11 «Հրապարակ». Գերիների վերադարձի հարցում ամենամեծ ներդրումն ունեցել է իրավաբան Սիրանույշ Սահակյանը Այսօր, 10:09 «Ժողովուրդ». ԿԳՄՍ նախարարության ներսում մթնոլորտը խիստ լարված է Այսօր, 10:06 «Հրապարակ». Ինչու է Ալեն Սիմոնյանը մեկնում Մոսկվա Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Վարչապետի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված կնոջ գործով հարցաքննվել են ՊՊԾ, ոստիկանության ծառայողները, բոլոր ականատեսները, բացի Փաշինյանից Այսօր, 10:00 «Հրապարակ». Փաշինյանի վերջին հայտարարությունն Արցախի քաղաքական դաշտում լիարժեք կոնսենսուս է ձևավորել Այսօր, 09:53 Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ. ՀՀ վարչապետի ուղերձը՝ ուսուցիչներին Այսօր, 09:42 Էրդողան-Փաշինյան առաջին դեմ առ դեմ հանդիպումը տեղի կունենա վաղը` Պրահայում․ «Փաստինֆո» Այսօր, 09:13 Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել Այսօր, 08:43 7-8 բալանոց երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում ու Արցախում 04/10/2022 23:02 Միրզոյանը, Բլինքենն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակումն ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծումը 04/10/2022 21:52 «Վիրավորական է այդ փաստաթղթի համեմատությունը ՀՀ գործող կառավարիչների կողմից խայտառակ պայմաններով բանակցվող և ստորագրման պատրաստվող պայմանագրի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ 04/10/2022 20:52 Արարատ Միրզոյանը Սամանթա Փաուերին է ներկայացրել Ժնևում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մանրամասները 04/10/2022 20:42 Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը՝ ռազմագերիներին վերադարձնելուն աջակցելու համար․ Փաշինյան 04/10/2022 20:32 Ծխախոտի այլընտրանքների օգտագործումն ու ազդեցությունն առողջության վրա 04/10/2022 20:20 Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը 04/10/2022 20:06 Ադրբեջանական կողմն ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների․ ՀՀ ՊՆ-ն հրապարակել է նրանց անունները 04/10/2022 19:55 Արցախի նախագահը սփյուռքահայ բարերարին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով 04/10/2022 19:40 Կիպրոսի ԱԳՆ–ն դատապարտել է հայ զինծառայողների սպանությունը 04/10/2022 19:25 Դատապարտում եմ ադրբեջանական զինվորների կողմից անզեն հայերի սպանությունն ու ենթադրյալ ռազմական հանցագործությունները․ Մենենդես 04/10/2022 19:12 Լազերային տեխնոլոգիաները դեմքի հիպերպիգմենտացիայի դեմ պայքարում 04/10/2022 18:58 Այս տարի Հայաստան է այցելել մեկ միլիոնից ավելի զբոսաշրջիկ. Մեխակ Ապրեսյան 04/10/2022 18:45 Հաստատվել է ՃՈ հրամանատարի մեղավորությունը` Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով. Գլխավոր դատախազություն 04/10/2022 18:29 Ադրբեջանը շարունակում է մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ սրանք լուռ շարունակում են գործեր կարել, մարդկանց ապօրինի կերպով փակի տակ պահել․ Տիգրան Աբրահամյան 04/10/2022 18:14 Լիպոմաներ. Ճարպային ուռուցքների հեռացման և բուժման տարբերակները 04/10/2022 17:59 Կորյուն Սերոբյանը՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ․ Վարդապետյանն անձամբ է առաջադրել թեկնածուին 04/10/2022 17:46 «Հավաստի աղբյուրի» հավաստի սուտն ունի սեփական անկարողությունն արդարացնելու, մեղքը դաշնակցի վրա բարդելու նպատակ․ Արտակ Զաքարյան 04/10/2022 17:35 Ադրբեջանական հատուկ ծառայությունները, խուճապ ստեղծելու նպատակով, կեղծ լուրեր են տարածում, թե մոտակա օրերին ՌԴ խաղաղապահ ուժերը Արցախից դուրս են գալու 04/10/2022 17:24 Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 04/10/2022 17:12 Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության պատվիրակությանը 04/10/2022 16:59 «Շատ պահանջված և իմաստուն որոշում է»․ Արտակ Բեգլարյանը՝ Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարար նշանակելու առաջարկի մասին 04/10/2022 16:47 Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև․ «Հայաստան» խմբակցություն 04/10/2022 16:25 Լևոն Տեր-Պետրոսյանը Ցյուրիխյան արձանագրությունների մասին որևէ դատողություն չի արել․ Արման Մուսինյան 04/10/2022 16:14 Զոհված զինծառայողների 6 ծնող տուժող է ճանաչվել՝ «Եռաբլուրում» կիրառված բռնության գործով, սակայն բռնարար ոստիկաններին պարզել ՔԿ-ն չի կարողանում 04/10/2022 16:03 Հաստատվել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմկոմիտեն 04/10/2022 15:49 Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիների սպանության մեղավորներին 04/10/2022 15:28 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 52 դեպք 04/10/2022 15:19 ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը խոսել է Հայկական ատոմային էլեկտրակայանի նկատմամբ հնչած սպառնալիքների մասին 04/10/2022 15:05 Շեյքի՛ր և շահի՛ր Volkswagen ID.4 և այլ նվերներ․ Team-ի նոր խաղարկությունը հասանելի է բոլորին 04/10/2022 14:48 «Մուլտի գրուպը»՝ բիզնես կապերի խաչմերուկում. Երևանը պատրաստվում է արդյունաբերական էքսպոյին 04/10/2022 14:35 Վարչապետն ընդունել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին 04/10/2022 14:28 Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի հրապարակումը. «Ակնհայտ անհեթեթություն է» 04/10/2022 14:20 Չեմ կարծում, որ Արցախ բառը պետք է և կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ. ԱԺ նախագահ 04/10/2022 14:14 Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանի Դաշնության առաջնահերթություններից է. Դեսպան

Տվյալ բաժնի վերջին նյութերը