Աստծուց վախեցեք, ես ափսոսում եմ, որ պետությունը Ձեզ հնարավորություն է տվել կրելու այդ պատմուճանը. Էրիկ Ալեքսանյանը՝ Մնացական Մարտիրոսյանին

04/08/2022 13:12

Աստծուց վախեցեք, ես ափսոսում եմ, որ պետությունը Ձեզ հնարավորություն է տվել կրելու այդ պատմուճանը. Էրիկ Ալեքսանյանը՝ Մնացական Մարտիրոսյանին


Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի գործով դատական նիստը։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատական նիստին չի մասնակցում Աղվան Հովսեփյանը՝ վատ առողջական վիճակի պատճառով, պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին։

Դատարանն ավելի վաղ հրատապ նիստ էր հրավիրել՝ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման փոփոխման հարցը քննարկելու համար, սակայն մերժել է գրավի միջնորդությունը։ Ընդ որում, թեև դատախազները բարձրաձայնել էին հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության մասին, դատարանը մերժել էր գրավի կիրառումը՝ առանց նշանակելու փորձաքննություն։ Արդյունքում՝ պաշտպանության կողմը նոր միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով նշանակել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որը բավարարվել է։ Անցել է շուրջ մեկ ամիս, սակայն փորձաքննությունը դեռ չի սկսվել։

Դատաբժշկական փորձաքննության նշանակումից հետո Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը կրկին վատթարացել է, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացել էր մինչև 31.6 մմոլ/լ-ի, ինչը կարող է նաև կրկնվել, իսկ ինսուլինային կախվածությունը՝ 106 միավոր է։ Բժիշկները մասնագիտական կարծիք են ներկայացրել առ այն, որ Աղվան Հովսեփյանի մոտ առկա են դիաբետի դեկոմպենսացիայի հետևանքով առաջացած քրոնիկական բազմաթիվ բարդություններ, մեծ է հավանականությունը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման՝ ընդհուպ մինչև 31 և ավել մմոլ/լ, որը կարող է հանգեցնել կոմայի, ինչը ծանր վտանգ է համարվում մարդու առողջության և կյանքի համար։

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն այսօր ներկայացրեց նոր միջնորդության հիմքերը, ի հայտ եկած նոր հանգամանքները՝ նշելով, որ Աղվան Հովսեփյանի մոտ առկա հիվանդությունների ախտորոշումները, նոր հիվանդության առկայությունը։ Պաշտպանն արձանագրեց, որ Աղվան Հովսեփյանին կալանքից չազատելը՝ առկա հիվանդությունների պայմաններում՝ խոշտանգում և անմարդկային վերաբերմունք է։

Պաշտպանը պնդեց՝ խափանման միջոցի փոփոխման հարցը պետք է քննարկվի մինչև համապատասխան եզրակացության ստացումը, հակառակ պարագայում՝ դա կարող է լինել ժամանակավրեպ, ինչը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքի։ Պաշտպանը միջնորդեց Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինել՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։

Սակայի դատավոր Մնացական Մարտիրոսյանը միջնորդությունը թողեց առանց քննության՝ պատճառաբանելով, թե դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չի ստացվել։ Խափանման միջոցի փոփոխման միջնորդությունն առանց քննության թողնելու մասին որոշումից հետո պաշտպան Երեմ Սարգսյանն անմիջապես հայտարարեց, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում։ Փաստաբանի արձանագրմամբ՝ եթե բժիշկն ասում է, որ կյանքին վտանգ է սպառնում, դատավորը պետք է ընդունի, առողջական վիճակի վատթարացումը նոր հանգամանք է; Փաստաբանի պնդումների ընթացքում նախագահողը նշեց, թե ինքն իր աշխատանքն է կատարում, ինչին արձագանքելով Սարգսյանը նշեց՝ օրենքին հակասելով է կատարում։ Պաշտպանն արձանագրեց՝ վստահություն չունեն, որ դատավորը սույն գործով անձնական վատ վերաբերմունք չունի, կաշկանդվածություն չունի, որ չի ցանկանում նույնիսկ քննարկել խափանման միջոցի հարցը։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միացավ ինքնաբացարկի միջնորդությանը՝ հայտարարելով, որ տպավորություն է, որ դատարանը նույնիսկ չէր էլ լսում իր կողմից ներկայացվող միջնորդությունը։ Նա հորդորեց դատավորին՝ վախենալ Աստծուց։

«Աստծուց վախեցեք, ես ափսոսում եմ, որ պետությունը Ձեզ հնարավորություն է տվել կրելու այդ պատմուճանը», - հայտարարեց Ալեքսանյանը՝ դուրս գալով դատական նիստերի դահլիճից․ «Ես Ձեր թույլ տվությունը չեմ հարցնում, ես Ձեզ համարում եմ որպես ֆիզիկական միավոր»։

Դատարանը սանկցիա կիրառեց պաշտպանի նկատմամբ։ Վրեժ Մարկոսյանի պաշտպան Հունան Բաբայանն էլ, միանալով ինքնաբացարկի միջնորդությանը, արձանագրեց՝ դատարանը կամայական է մեկնաբանել օրենքի նորմը։

Կայքը հիշեցնում է, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը մինչ այդ շուրջ 1.5 տարի քննություն էր իրականացրել՝ առանց Հովսեփյանին հարցաքննության հրավիրելու։ Նրան միանգամից մեղադրանք են առաջադրել և որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08/08/2022 20:47 Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վերաքննիչ քաղաքացիական և քրեական դատարանների նախագահներ նշանակելու մասին հրամանագրերը 08/08/2022 20:33 Քննարկվել են ԼՂ-ի շուրջ իրավիճակին, նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր․ ՀՀ կառավարությունը՝ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին 08/08/2022 20:21 Օդի ջերմաստիճանը օգոստոսի 9-13-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով 08/08/2022 20:09 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում խաչքար է տեղադրվել (Տեսանյութ) 08/08/2022 19:57 Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները. Կրեմլ 08/08/2022 19:47 «Ճիշտ է, մեր շանսերը 1 տոկոս են, բայց բոլորը պետք է տեսնեն, որ «Փյունիկը» հեշտ չի հանձնվելու». Եղիշե Մելիքյան 08/08/2022 19:34 Հայտնի դիմահարդար Աիդա Մելքոնյան. Պետք է շատ աշխատել, մշտապես կատարելագործվել եւ ստեղծել սեփական ոճը 08/08/2022 19:24 Աղվան Հովսեփյանի կալանքն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքի քննությունն ավարտվել է 08/08/2022 19:09 «Եթե մեր երկրի ղեկավարը մեզ բան չունի ասելու, ումի՞ց գնանք, մեր որդիներին ուզենք․ մեր երեխեքը Բաքվում են, իրենց երեխեքն իրենց կողքին են»․ գերիների ծնողները նստացույց են անում կառավարության շենքի մոտ 08/08/2022 18:48 Ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որոնվում է անհետ կորած 78-ամյա քաղաքացին (Լուսանկար) 08/08/2022 18:35 Ինչպե՞ս հասկանալ՝ իմունիտետը բա՞րձր է, թե՞ ցածր և ինչպե՞ս այն վերականգնել 08/08/2022 18:26 Տեսչական մարմինը 2 օրում 18 արձանագրություն է կազմել Սյունիքով բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ․ տուգանքի չափը չեն նշում 08/08/2022 18:16 Շախմատի 44-րդ օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ադրբեջանի հավաքականին 08/08/2022 18:06 Մարշալի համախտանիշ. ախտանշանները, բուժումը 08/08/2022 17:56 Արցախում ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորում ստացած 10 զինծառայող բուժում է ստանում Երևանում․ ՊՆ-ն՝ վիրավորների առողջական վիճակի մասին 08/08/2022 17:45 Հայկական տարածքը փոքրանում է, Հայաստանը դառնում է տեղահանված խաչքարերի, կոթողների թանգարան. Համլետ Պետրոսյան 08/08/2022 17:33 Քուրբան Բայրամի առիթով Փաշինյանի կատարած հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրինք․ Էրդողան 08/08/2022 17:22 Լեհաստանը Բելառուսի նկատմամբ ամենաագրեսիվ տրամադրված երկիրն է․ Լուկաշենկո 08/08/2022 17:12 Զապորոժիեում պատրաստվում են հանրաքվե անցկացնել և միավորվել Ռուսաստանին 08/08/2022 17:00 Սև հաղարջի օգտակար հատկությունները, հակացուցումները 08/08/2022 16:53 ՀՅԴ ԳՄ անդամներն ու «Հայաստան» դաշինքի պատգամավորները հանդիպումներ են անցկացրել Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում 08/08/2022 16:46 Հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ․ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն 08/08/2022 16:37 Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում․ ԿԳՄՍՆ 08/08/2022 16:26 Հուլիսին գրանցվել է 148 երկրաշարժ, 1353 արտակարգ դեպք և պատահար․ ԱԻՆ-ում ամփոփվել է ամիսը 08/08/2022 16:15 Տղամարդու անպտղություն. պատճառները, բուժումը. ներկայացնում է ուրոլոգ-անդրոլոգը 08/08/2022 16:10 Ջրի սակագինը կարող է նորից թանկանալ 08/08/2022 15:58 Համախմբվել է պետք հանուն ամենակարևորի, այլապես կորցնելու ենք ամեն ինչ. Պաշտպանության նախկին փոխնախարար 08/08/2022 15:48 Օգոստոսի 12-ին կմեկնարկի «Սիմֆոնիկ Երևան» փառատոնը 08/08/2022 15:39 Բացահայտվել է քաղցրավենիքների խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը. կա ձերբակալված 08/08/2022 15:29 «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման մասով ՊԵԿ-ը սկսում է ակտիվ վարչարարությունը 08/08/2022 15:18 Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքի վրա 08/08/2022 15:12 Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին խուսափել հետագա էսկալացիայից 08/08/2022 15:03 Ադրբեջանին փոխանցված քարտեզները զգալիորեն կրճատել են ականների հետ կապված մահացությունների թիվը․ Վլադիմիր Կարապետյան 08/08/2022 14:45 Հայաստանի կառավարությունը թաքցնում է, որ համաձայնել է ժամկետից շուտ հանձնել Լաչինը. Civilnet 08/08/2022 14:37 Մեղրիում ռուս սահմանապահները մոդուլային 5 հենակետ են տեղադրել. Համայնքի ղեկավար 08/08/2022 14:26 «Եռաբլուր» տանող ճանապարհահատվածն այսուհետ կլինի լուսավոր. կառուցվել է նոր ցանց 08/08/2022 14:14 Խոշոր ավտովթար Թբիլիսյան խճուղում․ 5 վիրավորներից մեկը հղի կին է 08/08/2022 14:03 Վահագն Վերմիշյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ 08/08/2022 13:47 Մեկ շաբաթում ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1849 նոր դեպք․ 2 հոգի մահացել է 08/08/2022 13:35 Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին հետագա սադրանքների անթույլատրելիության մասին․ Չավուշօղլու 08/08/2022 13:23 Պատմության մեջ առաջին անգամ «հայկական» իշխանությունը բռնի տեղահանում է հայերին՝ թշնամուն տարածքներ զիջելու համար․ Շահնազարյան 08/08/2022 13:12 Սամվել Տոնոյանը նշանակվել է ՔԿ-ի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ 08/08/2022 12:54 Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի վրա հարձակումներն ինքնասպանություն են. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար 08/08/2022 12:43 ՀՅԴ ԳՄ անդամներն ու «Հայաստան» դաշինքի պատգամավորները Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք են այցելել 08/08/2022 12:26 Մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Կարմիր գրքում գրանցված ջրաշուշան․ նախարարությունն ահազանգեր է ստանում 08/08/2022 12:12 Արսեն Մաքվեցյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ 08/08/2022 12:00 Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացության ներսում և դրա շուրջ բավական լուրջ զարգացումներ են ընթանում շիայական զարթոնքի համատեքստում․ Ոսկանյան 08/08/2022 11:44 Ադրբեջանը Գեղարքունիքի ուղղությամբ խախտել է հրադադարը․ 1 վիրավոր կա․ ՌԴ ՊՆ 08/08/2022 11:35 Մեղրիից Ագարակ գնալիս ստիպված եք անցակետով անցնել․ yerevan.today 08/08/2022 11:28 Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում․ Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել 08/08/2022 11:17 ՔԿ-ում մարզային վարչությունների պետերի տեղափոխություն է արվել 08/08/2022 11:06 Հանրապետությունում ամբողջական պատվաստում ստացել է 1 մլն 19 հազար 611 մարդ․ ԱՆ 08/08/2022 10:50 Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին 08/08/2022 10:28 Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն Ադրբեջանի թիմերի հետ 08/08/2022 10:13 Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ԶՈւ-ն ադրբեջանական դիրքերը չի գնդակոծել 08/08/2022 10:10 Արցախում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը 08/08/2022 10:06 Փրկարարները բռնել են 2 սահնօձ, 4 գյուրզա, 1 իժ 08/08/2022 09:46 Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 08/08/2022 09:40 Եթե ՀՀ-ում իշխանափոխություն չլինի՝ Ադրբեջանը մինչև Երևան շարժվելու լեգիտիմ հիմքեր է նախապատրաստում․ Աբրահամյան 07/08/2022 22:08 Հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը 07/08/2022 22:03 Եռամսյա զորահավաքի զորակոչված 31-ամյա տղամարդը Սևանա լճում ջրահեղձ է եղել. նրա դին որոնում են 07/08/2022 12:36 Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող, շարքային Նվեր Գևորգյանը 06/08/2022 19:11 Բերձորում խաչքարերը ապամոնտաժվում են, բնակիչները ցանկանում են այրել իրենց տները. համայնքապետ 06/08/2022 19:00 Գլխուղեղի աշխատանքի համար օգտակար մթերքներ 06/08/2022 18:41 Նոյեմբերի 9–ի փաստաթղթում խոսքը միայն ճանապարհը Շուշիի մոտից հեռացնելու մասին է, ոչ թե Բերձորը դուրս թողնելու, ոչ թե հայերին Բերձորից հանելու․ Կարեն Վրթանեսյան 06/08/2022 18:30 Կտավատի յուղի օգտակար հատկությունները, հակացուցումները 06/08/2022 18:12 Հիմա ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը Թուրքիա-Ադրբեջանի հետ կոնֆլիկտի չեն գնա. Ստեփան Դանիլյան 06/08/2022 18:00 Գոնորեա. Հիվանդության առաջացումն ու փոխանցման ուղիները 06/08/2022 17:45 Հայկ Խանումյանն ասել է, որ Աղավնոյից հեռանալիս բնակիչները չպետք է տները այրեն. Աղավնոյի գյուղապետ. 24News 06/08/2022 17:30 Ալկոհոլիզմ. Հիվանդության հոգեբանական կողմը 06/08/2022 17:12 Հայաստանը ներկայացնողները սեպարատ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Քրիստինե Վարդանյան 06/08/2022 16:48 Վերանորոգված հերթական մանկապարտեզը դռները բացեց շուրջ 150 սանի առջև (Տեսանյութ) 06/08/2022 16:34 Դիլիջանում սկսվել են վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքները (Տեսանյութ) 06/08/2022 16:24 Զինծառայողներին ուսուցանվել է տեղեկատվական անվտանգության ապահովման, գաղտնիության ռեժիմի պահպանման կարգը 06/08/2022 16:12 Աղավնոյում կազմակերպված գողությունների մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում 06/08/2022 15:58 Աշխարհաքաղաքական իրավիճակն առաջացրել է օդանավերի սղություն․ «Արմենիա» ավիաընկերության պարզաբանումը՝ չվերթերի ուշացումների վերաբերյալ 06/08/2022 15:40 Էրդողանը Պուտինին ու Զելենսկիին երկխոսելու նպատակով կրկին հրավիրել է Թուրքիա 06/08/2022 15:21 Քաջարանի գործող քաղաքապետը ՏԻՄ ընտրություններին կմասնակցի «Դեպի միասնություն» դաշինքով 06/08/2022 15:01 Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները․ ստացվել է 6 ահազանգ 06/08/2022 14:44 Երևանում հաստաբուն ծառից մի հատված պոկվել և վնասել է գազախողովակներն ու էլեկտրալարերը 06/08/2022 14:30 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 06/08/2022 14:18 Դոլարի առքի նվազագույն գինը 405 դրամ է, վաճառքինը՝ 415 դրամ. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 06/08/2022 14:09 78-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած 06/08/2022 13:58 Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ` Գեղարքունիքի մարզային վարչության բաժիններում 06/08/2022 13:44 Մահացել է Ապարանի աղմկահարույց կրակոցներից վիրավորում ստացած 27-ամյա երիտասարդը. Sputnik Արմենիա 06/08/2022 13:34 ԱՄՆ-ն և դաշնակիցները պետք է դատապարտեն Ադրբեջանի բռնությունները․ ԱՄՆ կոնգրեսական 06/08/2022 13:21 Սպիտակ տան դիմաց կայծակի հարվածից զոհերի թիվը հասել է երեքի 06/08/2022 13:00 Պայթյուն և փլուզում՝ Գեղարքունիքի Զովաբեր գյուղում. բժիշկները պայքարում են 2 տղաների կյանքի համար 06/08/2022 12:52 Ադրբեջանական կողմը հայտարարել է Արցախի Սառցասար լեռը գրավելու մասին 06/08/2022 12:25 Հայտարարվել է 4 վթարավտանգ հատվածների բարելավման շինաշխատանքների ձեռքբերման բաց մրցույթ 06/08/2022 12:06 ԱՄՆ-ն պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար. Ադամ Շիֆ 06/08/2022 11:51 Անցած օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել. ՌԴ ՊՆ 06/08/2022 11:42 Ալավերդի քաղաքի որոշ հասցեներում 35 ժամով գազամատակարարումը կդադարեցվի 06/08/2022 11:18 Քուչակ գյուղի մոտ Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կան տուժածներ 06/08/2022 11:01 Բերձորը, Աղավնոն և Սուսը թշնամուն նվիրելով՝ ևս մեկ քայլով մոտեցնում ենք նրան մեր բոլորի տներին. Վարդան Ոսկանյան 06/08/2022 10:54 Հակառակորդը խախտել է հրադադարը. հայկական կողմից կորուստներ չկան 06/08/2022 10:51 Արցախի պետնախարարը քննադատել է միջազգային հանրության արհեստական չեզոքությունը Հայաստանին ու Ադրբեջանին ուղղված կոչերում 06/08/2022 10:41 Պուտինն ու Էրդողանը տարածաշրջանային կայունության հարցում ընդգծել են ռուս- թուրքական անկեղծ ու վստահելի հարաբերությունների կարևորությունը 06/08/2022 10:13 Առինջի կամարի մոտ մեքենայից կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ 06/08/2022 09:56 Աշխատում ենք դեէսկալացիայի ուղղությամբ․ Շառլ Միշելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ

Տվյալ բաժնի վերջին նյութերը