
05/08/2022 14:10
Կյանքից հեռացել է ամերիկահայ բժիշկ Ռեյմոնդ Վահան Դամադյանը
Կյանքից հեռացել է ամերիկահայ բժիշկ, գիտնական, գյուտարար, մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքի հեղինակ Ռեյմոնդ Վահան Դամադյանը:
«Նրա գյուտը հեղափոխական նշանակություն ունեցավ բժշկության ասպարեզում, որի շնորհիվ հնարավոր դարձավ զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։
Ժամանակակից առողջապահությունը` ախտորոշումից մինչև բուժում, դժվար է պատկերացնել առանց Դամադյանի հայտնագործության:
Խաղաղությո՛ւն հոգուդ, հարգարժան դոկտոր...», - «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: