
05/08/2022 11:28
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և բնակարանային գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 1 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: