![Թզի օգտակար հատկությունները, հակացուցումները](https://www.aysor.am/news_images/664/1991248_1/23664235_0_0_1600_1067_600x0_80_0_0_b4beeef18715d9967340691b40392d0a.thumb.jpg)
05/08/2022 18:40
Թզի օգտակար հատկությունները, հակացուցումները
Թուզը հարուստ է վիտամիններով, միներալներով, այն կալիումի, կալցիումի, ֆոսֆորի, մագնեզիումի, երկաթի, պղնձի, B1, B3, PP, C վիտամինների աղբյուր է։ Կալիումի պարունակությամբ թուզը զիջում է միայն ընկույզին, ավելի շատ երկաթ է պարունակում, քան խնձորը, ուստի թուզը հատկապես օգտակար է անեմիայի դեպքում։
Թուզը հայտնի է նաև ջերմիջեցնող, հակաբորբոքային հատկությամբ, օգտակար է մրսածության, շնչառական հիվանդությունների դեպքում։ Թուզը հարուստ է նաև թաղանթանյութով, հագեցնում է, կանխում սովի զգացումը։
Ընդունված է համարել, որ թուզն օգտակար է նաև թրոմբների դեմ պայքարում, նպաստում է նաև սրտի ռիթմի կարգավորմանը, բարելավում է մարսողությունը, օգտակար է փորկապության դեմ պայքարում, նպաստում է օրգանիզմում ճարպի մակարդակի կարգավորմանը։
Կալիումի և կալզիումի պարունակության շնորհիվ միրգն օգտակար է սիրտանոթային համակարգի համար, օգնում է արագ վերականգնվել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո, նաև օգտակար է վարիկոզ հիվանդության դեպքում, ինչպես նաև նպաստում է իմունային համակարգի ամրացմանը։
Քանի որ թուզը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, միրգը ցուցված չէ շաքարային դիաբետ ունեցողներին։ Թզից պետք է հրաժարվեն նաև ստամոքսաաղիքային համակարգի սուր խնդիրներ, քարերի առաջացման հակվածություն ունեցողները։ Թզի չարաշահումը կարող է հանգեցնել ստամոքսի խանգարման կամ դիարեայի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։