05/08/2022 15:39
Ադրբեջանը հայտնում է հերթական զինծառայողի մահվան մասին
Լաչինի շրջանում քարաբեկոր է ընկել ադրբեջանական բանակի զինծառայողներ Խուդիև Սամիր Սամադ օղլուի և Ալիև Թաիր Չինգիզ օղլուի վրա։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ստացած վնասվածքներից Խուդիևը տեղում մահացել է, իսկ Ալիևի վիճակը գնահատվում է ծանր։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ադրբեջանցի զինվոր է սպանվել ծառայակցի կողմից։