05/08/2022 12:20
Ադրբեջանի զորամասերից մեկում զինվոր է սպանվել
Ադրբեջանի Թովուզի շրջանի տարածքում տեղակայված զորամասում սպանվել է Ադրբեջանի բանակի ժամկետային զինծառայող Փյունխան Սիյավուշ օղլու Աղամիրովը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ոչ մարտական պայմաններում։
Շամխորի շրջանի զինդատախազությունը քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 120.1 հոդվածի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն)՝ ադրբեջանական բանակի զինծառայող Փյունխան Աղամիրովի հրազենային վիրավորումից մահանալու փաստի առթիվ։
Ըստ նախնական տեղեկության՝ ադրբեջանցի զինվորը սպանվել է ծառայակցի կողմից։