06/08/2022 15:21
Քաջարանի գործող քաղաքապետը ՏԻՄ ընտրություններին կմասնակցի «Դեպի միասնություն» դաշինքով
Քաջարանի գործող քաղաքապետ Մանվել Փարամազյանը ՏԻՄ ընտրություններին կմասնակցի «Դեպի միասնություն» դաշինքով:
«Հարգարժա՛ն քաջարանցիներ, համայնքի սիրելի՛ բնակիչներ, «Դեմոկրատական այլընտրանք» և «Արդարություն» կուսակցությունների միջև ստորագրվեց հուշագիր, և կյանքի կոչվեց «Դեպի միասնություն» դաշինքը, որով կմասնակցեմ սեպտեմբերի 25-ին կայանալիք Քաջարանի ավագանու և ՏԻՄ ընտրություններին ու կգլխավորեմ դաշինքի նախընտրական ցուցակը։
-Ամեն ինչ դեռ առջևում է քաջարանցու համար։
-Խաղաղություն, սեր և միասնություն բոլորիս», - ֆեյսբուքյան էջում գրել է նա։