08/08/2022 17:00
Սև հաղարջի օգտակար հատկությունները, հակացուցումները
Սև հաղարջը հայտնի է իմունային համակարգը խթանող հատկությամբ, վիտամին C-ի աղբյուր է, մի ափի չափով սև հաղարջը կարող է բավարարել մարդու՝ վիտամին C-ի օրական պահանջը։ Պեկտինի պարունակությունը դրական է ազդում ստամոքսաաղիքային համակարգի աշխատանքին։ Սև հաղարջը պարունակում է նաև կալիում, ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում, երկաթ։
Սև հաղարջը օգտակար է նաև սրտի, անոթների առողջության համար։ Կումարինը և վիտամին C-ն նոսրացնում են արյունը՝ այսպիսով կանխելով թրոմբոզի առաջացումը։ Ընդունված է համարել, որ սև հաղարջը կանխում է շաքարային դիաբետի առաջացումը, ինչպես նաև դրական է ազդում տեսողությանը։ Հաղարջի տերևներով թրմած թեյն ունի հանգստացնող հատկություն։
Հաղարջի հակացուցումները հիմնականում պայմանավորվում են օգտագործման չափաբաժնով։ Հատապտղի չարաշահումը կարող է հանգեցնել մարսողական համակարգի խնդիրների։ Օրգանական թթվի բարձր պարունակության պատճառով սև հաղարջը ցուցված չէ խոցի, գաստրիտի, պանկրեատիտի, ստամոքսաաղիքային համակարգի այլ խնդիրների դեպքում։ Սև հաղարջ չպետք է օգտագործեն նաև արյան մակարդելիության խնդիր ունեցողները, ինչպես նաև հատապտղի հանդեպ անտանելիություն ունեցողները։ Թարմ հատապտուղը ցուցված չէ ուտել դատարկ ստամոքսին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։