
08/08/2022 18:06
Մարշալի համախտանիշ. ախտանշանները, բուժումը
Մարշալի համախտանիշն աուտոիմուն հիվանդություն է, ախտանշանները՝
· կրկնվող տենդ
· դող, սարսուռ
· ավշային հանգույցների բորբոքում
· բերանի խոռոչում խոցերի ատկայություն
Համախտանիշը ենթադրում է, որ ախտանշանները կարող են կամ միասնաբար դրսևորվել կամ հնարավոր է որ օրինակ միայն բարձր ջերմությամբ դրսևորվի. պարզապես, ախտորոշման համար կարևոր է, որ այն պերերոդիկ բնույթ ունենա։ Մարշալի համախտանիշի հիմնական ախտանշանը տենդն է, որ որպես կանոն տևում է 2-7 օր։
Աուտոբորբոքային հիվանդությունը ենթադրում է՝ մեծ է ժառանգականության գործոնը՝ համախտանիշը կարող է պայմանավորվել մի քանի գեների մուտացիոն համադրությամբ։ Արտաքին գործոնները՝ վիրուսներ, ջերմաստիճան, միջավայր ևս կարող են նպաստել, բայց դրանք հիմնականում կենսունակ են ժառանգական նախատրամադրվածություն ունեցողների դեպքում։
Ի տարբերություն պարբերական հիվանդության, որի գենային մուտացիաներն ավելի հեշտ է բացահայտել՝ այս համախտանիշի դեպքում բազմաթիվ գեներ կարող են մուտացիայի ենթարկվել։ Համախտանիշն ախտորոշվում է ժխտման, բացառման մեխանիզմով։
Հաճախ համախտանիշի ախտանշանները պատճառ են դառնում սխալ բուժման. Երեխան կարող է ունենալ քմային նշիկների բորբոքում, էպիզոդիկ տենդ և սա գնահատվի որպես վիրուսային ծագման հիվանդություն, նշանակվեն հակաբորբոքային դեղամիջոցներ։
Որպես կանոն մինչև 5-10 տարեկանը հիվանդությունն ինքնուրույն անցնում է, բայց բարդությունների պատճառ կարող է դառնալ սխալ բուժումը՝ հակաբորբոքային պրեպարատների անհիմն օգտագործումը։ Որոշ դեպքերում, եթե համախտանիշն արտահայտվում է միայն բարձր ջերմությամբ, քմային նշիկների հեռացումը բերում է կլինիկական լավացման։
Մարշալի համախտանիշի դեպքում որպես բուժման միջոց կիրառվում է հորմոնալ թերապիան։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։