08/08/2022 17:22
Լեհաստանը Բելառուսի նկատմամբ ամենաագրեսիվ տրամադրված երկիրն է․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Լեհաստանն իրենց նկատմամբ ամենաագրեսիվ տրամադրված երկիրն է։
«Լեհաստանը մեր նկատմամբ ամենաագրեսիվ տրամադրված պետությունն է։ Չեմ հասկանում, թե ինչու։ Մեր հարկի տակ էթնիկ լեհեր են ապրում, նրանք նորմալ մարդիկ են»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ Բելառուսում ապրող լեհերը հանգիստ ապրում ու աշխատում են։
Բելառուսի նախագահը տարակուսանք է հայտնել Լեհաստանի իշխանությունների վարած քաղաքականության առնչությամբ՝ կարծիք հայտնելով, որ նրանց վարկանիշը գնալով նվազում է։
«Նրանց վարկանիշն արդեն 30 տոկոսից էլ քիչ է»,- նշել է նա և ԱՄՆ-ին մեղադրել Լեհաստանի իշխանություններին ուղղորդելու մեջ։
«ԱՄՆ-ն նրանց աջակցում է։ Նրանք պատրաստ են պոկել Ուկրաինայի մի մասը, պատրաստ են Բելառուսն ամբողջությամբ կուլ տալ։ Չի ստացվի»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։