08/08/2022 13:35
Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին հետագա սադրանքների անթույլատրելիության մասին․ Չավուշօղլու
Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին հետագա սադրանքների անթույլատրելիության մասին, Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նա նշել է՝ Թուրքիան հանդես է գալիս «արդարության օգտին». «Այդպես էր Ղարաբաղի հարցում։ Մենք տասնամյակներ շարունակ հայտարարում էինք ադրբեջանական հողերի օկուպացիայի անթույլատրելիության մասին»,- ասել է Չավուշօղլուն։