Հայաստանի կառավարությունը թաքցնում է, որ համաձայնել է ժամկետից շուտ հանձնել Լաչինը. Civilnet

08/08/2022 14:45

Հայաստանի կառավարությունը թաքցնում է, որ համաձայնել է ժամկետից շուտ հանձնել Լաչինը. Civilnet


Civilnet.am-ը գրում է. Ներքևի լուսանկարներում Լաչին քաղաքը շրջանցող ճանապարհի հատվածն է Արցախի Բերդաձորի շրջանում։ Առաջին լուսանկարն արել եմ հուլիսի 24-ին՝ Ղարաբաղ գնալիս, երկրորդը՝ հուլիսի 30-ին՝ Ղարաբաղից վերադառնալիս։ Երկրորդ լուսանկարում արդեն երևում է, որ ճանապարհն ասֆալտապատված է և պատրաստ օգտագործման։


Օգոստոսի 1-ին Ադրբեջանը խախտեց շփման գիծը Մարտակերտի շրջանի հյուսիսարևմտյան հատվածում և հարավում՝ Լաչինի միջանցքի ուղղությամբ։ Երեք օր տևած բախումների արդյունքում հայկական կողմն ունի առնվազն երկու զոհ, երկու տասնյակ վիրավոր։

Օգոստոսի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքով երթևեկությունը նոր ճանապարհով կազմակերպելու պահանջ է ներկայացրել։ Ավելի վաղ՝ հունիսի 30-ին, Արցախի նախագահը հայտարարել էր, որ «Բերձորից [Լաչին] պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի մասով շարունակելու ենք բանակցությունները, պայքարը»։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»: Այսինքն՝ խոսքը ոչ թե եռամյա ժամկետում նոր ճանապարհ կառուցելու մասին էր, այլ ընդամենը նոր երթուղին որոշելու։

Օգոստոսի 4-ի կառավարության նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատեց Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմին՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են»։ Նա նաև ասաց, թե ներկայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով ճանապարհի կառուցման հաստատված որևէ պլան գոյություն չունի, և Հայաստանը մի քանի անգամ առաջարկել և հիմա էլ առաջարկում է դա անել: Փաշինյանը նշեց, որ հայկական կողմը [նոր ճանապարհի] որևէ պլանի համաձայնություն չի տվել, սակայն սկսել է Տեղ գյուղից մինչև Կոռնիձոր (Ադրբեջանի սահման) ավտոճանապարհի վերակառուցումը, որը, նրա խոսքով, ենթադրաբար պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն:

Հարցեր

Ես արդեն իսկ մի շարք հարցեր եմ ուղղել Հայաստանի կառավարությանը նախորդ սյունակումս (Եղե՞լ է արդյոք Բերձորը ավելի շուտ հանձնելու պայմանավորվածություն․ հարցեր Հայաստանի կառավարությանը)։ Կրկնեմ այդ հարցերից մի քանիսը․

  • Եթե չի եղել Լաչին քաղաքը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված եռամյա ժամկետից ավելի շուտ հանձնելու պայմանավորվածություն, ինչո՞ւ է Ադրբեջանն իր տարածքում կառուցել շրջանցիկ մոտ 30 կմ-ոց ճանապարհը, որը պետք է հանձնվի հայերի օգտագործմանը։
  • Ինչո՞ւ և ի՞նչ պայմանավորվածության հիման վրա է Ադրբեջանը կառուցել ճանապարհը ոչ միայն իր վերահսկողության տակ գտնվող հատվածում, այլև հայկական տարածքում՝ Շուշիի շրջանի Հին Շեն և Մեծ Շեն գյուղերի հատվածում։
  • Ինչո՞ւ Ադրբեջանը Լաչինը պահանջեց անմիջապես ճանապարհի կառուցումից հետո և ինչո՞ւ հայկական կողմն անմիջապես համաձայնեց Ադրբեջանի պահանջին՝ մինչև օգոստոսի 25-ը հանձնել Լաչին քաղաքը և Լաչինի գործող միջանցքի վրա գտնվող Աղավնո և Սուս գյուղերը։
  • Եթե պայմանավորվածություն չի եղել Բերձոր քաղաքն ավելի վաղ (կարդացեք 2022-ի հուլիսին) հանձնելու մասին, ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը տեղի տալիս Ադրբեջանի պահանջին և հայտարարում, որ Կոռնիձորի հատվածում 8 կմ-ոց ճանապարհը կկառուցի մինչև 2023-ի գարուն։
  • Ճի՞շտ է արդյոք տեղեկությունը, որ Հայաստանը նախքան Տեղ-Կոռնիձոր ճանապարհահատվածի կառուցումը կառուցելու է 3 կմ-ոց ճանապարհ, որը Լաչինի գործող միջանցքի սկզբնամասից միանալու է Ադրբեջանի կառուցած 30 կմ-ոց ճանապարհին, որը շրջանցում է Բերձոր քաղաքը։ Հնարավո՞ր է, արդյոք, որ այս ճանապարհը հետագայում ևս հանձնվի Ադրբեջանին։

Հայաստանի կառավարության հայտարարությունները հակասում են նրա գործողությունների և իրավիճակի տրամաբանությանը։ Հաստատապես կարելի է պնդել, որ Փաշինյանի կառավարությունը որոշակի համաձայնություն տված է եղել Ադրբեջանին եռամյա ժամկետից շուտ Լաչին քաղաքը հանձնելուն կամ առնվազն դեպի Արցախ նոր երթուղու ճանապարհին։
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը ՍիվիլՆեթում հրապարակած հոդվածում անդրադարձել է Փաշինյանի՝ ռուսական կողմին ուղղված քննադատությանը՝ տարակուսելի համարելով, որ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին նորանոր զիջումների մեղքը փորձում են բարդել ռուսների վրա։

Եզրակացություններ

Իրադարձությունների վերլուծությունը հիմք է տալիս անելու հետևյալ եզրահանգումները․

  • Հայաստանի իշխանությունները անկարող են եղել մնալ նոյեմբերի 9-ի համաձայնագրի շրջանակում, բանակցություններում տեղի են տվել Ադրբեջանի պահանջներին և համաձայնել են ինչպես Լաչինը շրջանցող նոր երթուղուն, այնպես էլ դրա կառուցումից հետո Լաչին քաղաքը, Աղավնոն և Սուս գյուղերը հանձնելուն։ Այստեղ հատկապես կարևոր է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարողացել հասնել այն բանին, որ Հայաստանն ու Արցախն իրար կապող ճանապարհը կառուցվեր դրանով անցնող ենթակառուցվածքների տեղափոխմանը զուգահեռ՝ էլեկրահաղորդման գծեր, գազատար և ինտերնետ։ Այժմ երթևեկությունը կկազմակերպվի նոր երթուղով, իսկ ենթակառուցվածքները կմնան Ադրբեջանի վերահսկողության ներքո։
  • Համաձայնած լինելով նոր ճանապարհի երթուղուն, ինչպես նաև դրա կառուցման ավարտից հետո Լաչինը, Աղավնոն և Սուսը հանձնելուն՝ Հայաստանը ոչինչ չի արել այս ընթացքում ճանապարհի իր հատվածը կառուցելու ուղղությամբ, որը կմիանար Ադրբեջանի արդեն իսկ կառուցած ճանապարհին։ Այժմ հապճեպ և տարերային գործողություններ է անում, որոնք ավելի են խորացնում անորոշությունը Արցախում բնակվող ժողովրդի համար։
  • Ամենակարևորը, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, գործնական քայլեր չանելով իր ստանձնած տխրահչռակ խոստումը (բանավոր, թե գրավոր՝ էական չէ) կատարելու ուղղությամբ՝ առիթ է տվել սահմանային նոր սրացման, որի արդյունքում ունենք առնվազն ԵՐԿՈՒ ԶՈՀ և ԵՐԿՈՒ ՏԱՍՆՅԱԿ ՎԻՐԱՎՈՐ։

Կարելի է անվերջ մեղադրել Ադրբեջանին, որի միջազգային նշանակությունը, ի դեպ, թե՛ ռուսների, թե՛ Արևմուտքի համար էապես մեծացել է ուկրաինական պատերազմից հետո։ Կարելի է մեղադրել Ռուսաստանին, որը, ըստ Հայաստանի պնդումների, լավ չի կատարում Արցախի հայերի անվտանգության պահպանության գործառույթը։

Փաստը, սակայն, այն է, որ Հայաստանի կառավարությունը խուսափել է իրավիճակի սթափ գնահատումից, ինչը հանգեցրել այն վիճակին, որ հիմա կա։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:49 Սիսիանում հաղթել է «ՔՊ»-ն, երկրորդ տեղում «Ապրելու երկիր»-ն է․ ԿԸՀ-ն թվեր է հրապարակել Այսօր, 09:44 ԱԽ քարտուղարն աշխատանքային հանդիպումներ կունենա ԱՄՆ-ում Այսօր, 07:00 Տաշիրում «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրում 24/09/2022 19:20 Ինչպե՞ս հասկանալ՝ ո՞ր վիտամինի պակասն ունեք 24/09/2022 19:00 Ինչի՞ կարող է հանգեցնել մանգանի անբավարարությունն օրգանիզմում 24/09/2022 18:40 Աշնանային գույնզգույն մենյու․ ինչու՞ է կարևոր սննդակարգում ներառել բոլոր գույների մթերքները 24/09/2022 17:56 Եթե որոշենք, որ հայության նպատակը հաջորդ տարի Շուշի գնալն է, ապա նաև կաջակցենք, որ Շուշիի մասին ֆիլմեր ստեղծվեն. Ջիվան Ավետիսյան 24/09/2022 17:41 Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին 24/09/2022 17:22 ՌԴ-ում զորահավաքին չներկայացողները և դասալիքները կդատապարտվեն մինչև 10 տարվա ազատազրկման 24/09/2022 17:09 Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով 24/09/2022 16:48 Իրանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար. Իրանի ԱԳՆ 24/09/2022 16:38 Այսօր էլ Հնչակյան կուսակցությունն անվերապահ ու աներկբա կանգնած է պետականության կողքին. ՀՀ նախագահ 24/09/2022 16:21 Վայոց ձորի մարզպետը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Ջերմուկի ենթակառուցվածքների և բնակչության կրած վնասները 24/09/2022 16:07 ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Հայաստանում 24/09/2022 15:46 Լուրերը, թե Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ՝ սահմանների պաշտպանության համար, իրականությանը չեն համապատասխանում. ՀՀ ՊՆ խոսնակ 24/09/2022 15:27 Նիկոլ Փաշինյանն իր անձնական իշխանության համար սպառնալիք տեսավ բանակից ու այս 1,5 տարին օգտագործեց բանակը լրիվ կազմաքանդելու համար. Կարեն Վրթանեսյան 24/09/2022 15:10 Պաշտոնից ազատվել է ՌԴ ՊՆ փոխնախարար Դմիտրի Բուլգակովը 24/09/2022 14:52 Արարատ քաղաքում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայի 24/09/2022 14:34 Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարված համայնքային նշանակության հողամասի նկատմամբ կիրառվել է արգելանք 24/09/2022 14:23 Ադրբեջանական սադրանքի հետևանքով վնասներ է կրել հենց Ադրբեջանը․ երեք վիրավոր ունեն 24/09/2022 14:03 Արցախը հանձնվեց ժողովրդավարության երգերի ներքո, իսկ խաղաղության երգերի ներքո հանձնվում է Հայաստանը. Արմեն Աշոտյան 24/09/2022 13:54 Անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում նոր ադրբեջանական ագրեսիաների համար. Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալին 24/09/2022 13:28 «Ազատագրումը սկսվում է Եռաբլուրից». 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հայտարարում են՝ սեպտեմբերի 27-ին թույլ չեն տա Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր» 24/09/2022 13:20 Հայաստանի տնտեսության առաջընթացի միակ հենարանը ԵԱՏՄ-ն է. չլինի Ռուսաստանի հետ գործընկերությունը, Հայաստանը պատկերացրեք՝ որտեղ կարող է հայտնվել. Թաթուլ Մանասերյան 24/09/2022 13:03 ՀՀ կառավարությունը կարևորում է ՍԴՀԿ աջակցությունն ու զորակցությունը. Նիկոլ Փաշինյան 24/09/2022 12:50 «Զանգեք նրան և հարցրեք, թե ինչու այստեղ չէ». Խոակին Կապառոսը՝ Սարգիս Ադամյանին հավաքական չհրավիրելու մասին 24/09/2022 12:37 Հասանովը հրահանգել է «անհապաղ և վճռական կերպով ճնշել Հայաստանի ԶՈՒ-ի ցանկացած սադրանք» 24/09/2022 12:30 «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը Երևանի քաղաքապետարանին կվերադարձնի չկառուցապատված տարածքները 24/09/2022 12:11 Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է 24/09/2022 11:57 ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում ներգրավվել խաղաղ գործընթացում, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ. Բլինքեն 24/09/2022 11:49 Դավիթ Հարությունյանն ընտրվել է Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ 24/09/2022 11:37 «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործուն մասնակցություն է ունեցել Արցախում իրականացված մի շարք ռազմավարական ծրագրերում. Դավիթ Բաբայան 24/09/2022 11:24 Վաշինգտոնը կաշխատի դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ռուսաստանին լրացուցիչ արագ և ծանր տնտեսական ծախսեր պարտադրելու համար. Բայդեն 24/09/2022 11:02 Պարտավոր ենք կրկնակի ու եռակի ջանքեր ուղղել հերոսների կյանքի գնով պաշտպանված մեր հայրենիքի այս փոքրիկ պատառիկը շենացնելուն. Ստեփանակերտի քաղաքապետն ուղերձ է հղել 24/09/2022 10:52 «Հրապարակ». «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերը համալրվելու փոխարեն նոսրանո՞ւմ են 24/09/2022 10:49 «Փաստ». Իշխանությանը սպասարկող ֆեյսբուքյան և ինստագրամյան մոտ 200 նոր էջեր են ստեղծվել 24/09/2022 10:44 «Ժողովուրդ». Երևանում հնարավոր է մի քանի ամսում բարձրահարկ շինություններ կանգնեցնել, իսկ երկհարկանի մանկապարտեզի շինարարությունը չի ավարտվում 24/09/2022 10:38 «Հրապարակ». Որոշվել է երկքաղաքացիությունն ամրագրել մայր օրենքում 24/09/2022 10:33 Ադրբեջանը դիմել է սադրանքի, սակայն ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հետ է շպրտվել ելման դիրքեր. ՀՀ ՊՆ 24/09/2022 10:32 «Փաստ». Հայկական կողմը լրջորեն տրամադրված է Էրդողանի հետ հանդիպմանը 24/09/2022 10:27 «Ժողովուրդ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել որևէ կերպ չմեկնաբանել «Եռաբլուր»-ում տեղի ունեցած խայտառակ միջադեպը 24/09/2022 10:22 «Հրապարակ». Ինչու է Ալեն Սիմոնյանը կարգապահական տույժ կիրառել ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանի նկատմամբ 24/09/2022 10:17 «Փաստ». Փաշինյանին ակնարկել են, որ ԱՄՆ հայ համայնքի գերակշիռ մեծամասնության շրջանում իր նկատմամբ առկա է բացասական վերաբերմունք 24/09/2022 10:11 «Ժողովուրդ». Աննա Վարդապետյանի՝ լիազորությունները ստանձնելուց հետո համակարգում մեկը մյուսի հետևից ազատման դիմումներ են գրում 24/09/2022 10:08 Խոշոր հրդեհ Արշակունյաց պողոտայում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ 24/09/2022 10:06 «Ժողովուրդ». Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին 24/09/2022 09:57 Վաղն ընտրություններ են. ով ընտրում է ՔՊ-ին, միանում է իշխանության՝ պատերազմի օրակարգը սպասարկելու գործընթացին. Տիգրան Աբրահամյան 24/09/2022 09:52 «Փաստ». «Փաշինյանն իր ելույթով ՌԴ-ից քաղաքական ապահարզանի առաջին քայլն արեց» 24/09/2022 09:45 «Հրապարակ». Հանդիպումն անցել է բավականին համերաշխ մթնոլորտում, նախկին «մրցակից» նախագահներն առանձնապես ամբիցիաներ չեն ցուցադրել 24/09/2022 01:06 Ղարիբաշվիլին վերահաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության պահպանմանը 24/09/2022 01:01 Շառլ Միշելը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն իր մտահոգություններն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ 23/09/2022 21:44 Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերից տարհանում չի իրականացվում․ Տավուշի մարզպետարանը հերքում է շրջանառվող տեղեկությունը 23/09/2022 21:19 Փաշինյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետի հետ 23/09/2022 21:05 ՀՀ երեք նախկին նախագահները փորձում են ազգային միասնության ուղերձ հղել հայ հասարակությանը․ Արմեն Աշոտյան (Տեսանյութ) 23/09/2022 20:55 Ռուսական 102-րդ ռազմաբազայում զորավարժանքներ են անցկացվում․ Գյումրու համայնքապետարանը հորդորում է կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել 23/09/2022 20:43 Զոհված զինծառայողների ծնողները, մինչև դիահերձարան մտնելը, իրենց որդիներին պետք է ճանաչեն լուսանկարով, հարցաքննվեն, նոր մուտք գործեն դիահերձարան՝ ճանաչման. ՔԿ 23/09/2022 20:33 Նիկոլ Փաշինյանը Նյու-Յորքում հանդիպել է Սլովենիայի նախագահի հետ 23/09/2022 20:20 Ռոբերտ Մենենդեսը Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին անվտանգային բնույթի օժանդակության հատկացումը 23/09/2022 20:05 Ադրբեջանին կոչ ենք անում զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 23/09/2022 20:00 Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ևս 6 հայ զինծառայողի մարմին 23/09/2022 19:53 «Իմ հայրենակիցները հրաժարվում են հավատալ, որ Կասպից ծովի գազին ու նավթին հասնելու խոստումը կարող է մթագնել այս կազմակերպությանն անդամակցողների միտքը»․ Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին 23/09/2022 19:39 Արցախի նախագահը քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում 23/09/2022 19:28 Ինչպե՞ս արագ բուժել մրսածությունն ու հարբուխը և վերադառնալ կյանքի նորմալ ռիթմին 23/09/2022 19:16 Պարզվել են Ճամբարակ քաղաքում 32-ամյա տղամարդու սպանության մի շարք հանգամանքներ 23/09/2022 19:01 «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից տուժած տնտեսվարողները Հայկական Կարմիր խաչից կստանան միանվագ դրամական աջակցություն 23/09/2022 18:47 Դոլարի և եվրոյի գինը կրկին իջել է 23/09/2022 18:37 Պեմֆիգոիդ․ Հազվագյուտ աուտոիմուն հիվանդություն 23/09/2022 18:22 Միջազգային հանրության և բարեկամ երկրների հստակ դիրքորոշման արդյունքում հնարավոր կլինի զսպել ադրբեջանական շարունակվող ագրեսիան և ծավալապաշտական քաղաքականությունը․ Գարեգին Բ 23/09/2022 18:08 Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ ՊՆ 23/09/2022 18:00 Նենսի Փելոսիի և Ալեն Սիմոնյանի ասուլիսի սինքրոն թարգմանության ապահովումը ձախողելու համար ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին նկատողություն է հայտարարվել 23/09/2022 17:46 Հանրաքվեի դրական արդյունքներից հետո Դոնբասը վերադարձնելու Կիևի փորձերը Ռուսաստանը կդիտարկի որպես գրոհ՝ իր սեփական տարածքի վրա․ Կրեմլ 23/09/2022 17:32 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկել են սահմանին ստեղծված իրավիճակը 23/09/2022 17:19 Ավելի ներգործուն կլիներ, եթե Հայաստանը Պատանդառության կոնվենցիայով դիմեր ՄԱԿ-ի Արդարադատության դատարան. Սիրանուշ Սահակյան 23/09/2022 17:06 Հայկական Կարմիր խաչը աջակցություն է ցուցաբերում Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի տուժած և ներքին տեղահանված բնակչությանը՝ սննդի, հագուստի, առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով 23/09/2022 16:53 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց 23/09/2022 16:38 Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը 23/09/2022 16:26 Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի 23/09/2022 16:10 Հաստատվել է Հայաստան-Ուկրաինա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը 23/09/2022 15:53 «Պետք է ստեղծենք առավելագույն լայն համախմբում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար․ բոլորն առաջնորդվում են այդ տրամաբանությամբ»․ Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին 23/09/2022 15:38 Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը 23/09/2022 15:28 Եղեգնաձոր քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 23/09/2022 15:12 Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնան արդեն այս տարի. ԱՄՆ-ի դեսպան 23/09/2022 14:54 Ալեքսանդր Ազարյանն առողջական խնդիրներ ուներ, դրա համար աշխատանքից ազատվելու դիմում է գրել. դատավոր Հովհաննիսյան 23/09/2022 14:42 Արցախում առաջարկվում է սահմանադրորեն ամրագրել երկքաղաքացիություն ունենալու իրավունքը 23/09/2022 14:26 «Մեկ բան հստակ է՝ Սյունիքը չպետք է դատարկվի, ու սյունեցիներին աջակցելու ենք Սյունիքում»․ մարզպետը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմին 23/09/2022 14:14 Դատավոր Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 23/09/2022 13:53 «Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին․ ցուցակը գլխավորելու է Դավիթ Խաժակյանը 23/09/2022 13:38 Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանն ազատվել է պաշտոնից 23/09/2022 13:20 «Հրաշագործը» հոգեբանական դրաման՝ Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում 23/09/2022 13:01 ԱՀ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն առաջարկում է վերանայել սեփականության իրավունքի սահմանափակումները 23/09/2022 12:38 Եթե խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի. Կամո Աթայան 23/09/2022 12:19 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք 23/09/2022 11:58 Խստորեն և ուղիղ դատապարտել ադրբեջանական ռազմական ագրեսիան. Ալեն Սիմոնյանը՝ միջազգային գործընկերներին 23/09/2022 11:46 Տիգրան Ավինյանը նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ 23/09/2022 11:41 Կարևոր է Ադրբեջանի զինված ուժերի կատարած պատերազմական հանցագործություններին համապատասխան գնահատական տալը. Արարատ Միրզոյան 23/09/2022 11:28 Fly Arna-ն գործարկել է երկրորդ «Airbus 320» ինքնաթիռը 23/09/2022 11:22 Պետությանը պատճառվել է 100 մլն դրամի գույքային վնաս. Գլխավոր դատախազությունն ուսումնասիրության արդյունքներն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե 23/09/2022 11:06 Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ 23/09/2022 10:58 Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային փրկարարական վեց վարչություն համալրվել է «UAZ Patriot» մակնիշի նոր ավտոմեքենաներով 23/09/2022 10:49 «Խոսրովի անտառում» բռնկված հրդեհը մարվել է

Տվյալ բաժնի վերջին նյութերը