08/08/2022 20:33
Քննարկվել են ԼՂ-ի շուրջ իրավիճակին, նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր․ ՀՀ կառավարությունը՝ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:
Այս համատեքստում վերահաստատվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունն էր հաղորդագրություն տարածել ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի միջև կայացած հեռախոսազրույցի մասին։