08/08/2022 10:10
Արցախում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ԱՀ ՊՆ-ից։
«Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն արձանագրվել։ Չնայած հարաբերական կայունությանը՝ լարվածությունը պահպանվում է։
Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են աշխատանքներ իրականացվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ», - նշված է հաղոդրագրության մեջ։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
19/04/2024 17:37