08/08/2022 18:16
Շախմատի 44-րդ օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ադրբեջանի հավաքականին
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին։
Մեր հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով հաղթեց Շահրիյար Մամեդյարովին, Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով հաղթեց Նիյատ Աբասովին, Հրանտ Մելքումյան-Հադիր Հուսեյնով, Մանուել Պետրոսյան-Վասիֆ Դուրաբայլի պարտիաները ոչ-ոքի ավարտվեցին։
Հնդկաստանում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադան կավարտվի օգոստոսի 10-ին։