09/08/2022 18:45
Նագասակիի ատոմային ռմբակոծության տարելիցին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է՝ միջուկային պատերազմներ չպետք է լինեն
Նագասակիի ատոմային ռմբակոծության տարելիցին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է՝ միջուկային պատերազմներ չպետք է լինեն
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, ուստի միջուկային պատերազմներ չպետք է լինեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծության տարելիցի կապակցությամբ։
«Այսօր, Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծության տարելիցին, մենք մտորում ենք այն ավերածությունների մասին, որոնք բերում է միջուկային զենքը։ Կրկին հայտարարում ենք, որ միջուկային պատերազմում անհնար է հաղթել, այդպիսի պատերազմ չպետք է վարել»,- գրել է Բլինքենը «Թվիթերում»։
Նշենք, որ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումները, որոնք տեղի են ունեցել 1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին, մարդկության պատմության մեջ միջուկային զենքի ռազմական կիրառման միակ օրինակն են։ Երկրորդ համաշխարհային պատերազմի եզրափակիչ փուլում ճապոնական այս քաղաքների ատոմային ռմբակոծումներն իրականացվել են ԱՄՆ ԶՈՒ կողմից։