09/08/2022 13:42
Ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան կամուրջը
Ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղի-Հրաչյա Աճառյան փ. կամուրջը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Հարգելի համաքաղաքացիներ,
Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 10-ից ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղուց դեպի Մ4 միջպետական ճանապարհի՝ վերը նշված կամրջի հատվածը: Որպես այլընտրանք առաջարկվում է Թբիլիսյան խճուղուց (նախկին Ռայկոմի ուղղությունից) հասնել մինչև «Գազպրոմ Արմենիայի» վարչական շենք, այնուհետ աջ շրջադարձով մտնել Աճառյան փողոց, հասնել մինչև Առինջի կամարին հարակից լուսացույց, կատարել շրջադարձ և նորից միանալ Մ-4 միջպետական ճանապարհին: Կամրջի նորոգման տևողությունը 1 ամիս է:
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: