10/08/2022 16:04
Կատարում ՀՀ դեսպանն ու օրենսդիր մարմնի փոխխոսնակը քննարկել են երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր
Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն օգոստոսի 10-ին հանդիպում է ունեցել Կատարի օրենսդիր մարմնի՝ Մաջլիս ալ-Շուրայի /խորհրդատվական խորհուրդ/ փոխխոսնակ Տկն․ Համդա Բինթ Հասան բն Աբդալռահման ալ-Սուլեյթիի հետ։
Այս մասին հայտնում են Կատարում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը, բարեկամության խմբերի միջև շփումների ակտիվացմանը, խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների խթանմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։