Կարող եք հպարտանալ՝ Արան դեմքով թշնամին է եղել, չի նահանջել, առյուծի նման է կռվել

13/08/2022 12:34

Կարող եք հպարտանալ՝ Արան դեմքով թշնամին է եղել, չի նահանջել, առյուծի նման է կռվել


Եթե Աբովյան քաղաքի քամիները չլինեն, որդուս խնկամանը երբեք դատարկ չի մնա, - ասում է 44-օրյա պատերազմում անմահացած, Արիության մեդալի արժանացած Արա Սաֆարյանի հայրը: 

Արան առաջին կարգի շախմատիստ է եղել, անվճար հիմունքներով ընդունվել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարան, ապա զորակոչվել բանակ:

Ֆիզիկայի, մաթեմատիկայի փայլուն գիտելիքների շնորհիվ Արային ընտրել են Հակաօդային պաշտպանության զորքեր, քույրն ասում է՝ Արան այդպես էլ չի համակերպվել «համակարգչի առջև» ծառայությանը, տենդագին ցանկություն ուներ դիրքեր բարձրանալու:

«Երդմնակալության արարողությանը, երբ գնացինք Արցախ, որոշել էինք համոզել Արային մնալ իր ծառայությանը, որը ոչ պակաս կարևոր էր դիրքայինից: Զինվորական ծանոթներից մեկն Արային ներկայացնում էր դիրքային ծառայության դժվարությունները, որպեսզի Արան հրաժարվի այդ մտքից: Այդ զրույցից մի քանի ժամ հետո Արան վրդովված ասում է՝ էդ մարդուն թվում էր՝ ինձ կարող է վախեցնել»:

Ի վեջո, Արային հաջողվում է հասնել նպատակին՝ տեղափոխվում է դիրքային ծառայության: Որոշ ժամանակ հետո անկարգապահությամբ աչքի ընկնող դիրքը օրինակելիների շարքին է դասվում Արայի շնորհիվ, Արան առաջադրվում է դիրքի ավագի:

Արա Սաֆարյանը մարտական մկրտությունը ստացել է Հադրութում, ուղին շարունակել Մարտունիում, ապա՝ հարազատ Շուշիում:

Հայրն ասում է՝ պարզվում է՝ որդիս առաջին օրերից թեժ մարտերի կիզակետում է եղել, շրջափակման մեջ են հայտնվել, իսկ մենք ոչինչ չենք իմացել: Արան միշտ շատ խաղաղ, հանգիստ էր խոսում, պատերազմի մասին ոչինչ չէր պատմում, թվում էր՝ ինքը պատերազմի մեջ չէ, բայց հետո հասկացանք՝ էդ մեզ էր պատերազմից հեռու պահում: Հարցնում էինք՝ հաց ուտու՞մ ես, պատասխանում էր՝ զինվորական գաղտնիք է:

Քույրը, կարծեք ինքն իրեն մեղադրելով, շարունակում է՝ մենք այնքան զուսպ էինք Արայի հետ հեռախոսազանգերի հարցում, որ երբ զանգում էր, հերիք էր իմանայինք՝ լավ էր, անջատում էինք, որ հանկարծ իրեն չվնասենք. մենք մեզ զրկեցինք Արայի հետ վերջին զրույցներից: Իսկ ինքը խոսել էր ուզում, այդ օրերին անգամ մայրիկին խոստացել էր, որ երբ գա միասին բժշկական կենտրոն են հիմնելու. պատերազմն Արայի համար վերջը չէր, կարծեք սկիզբ լիներ՝ հասուն կյանքի, վերաարժևորման:

Արան այնքան զուսպ է եղել պատերազմի մասին խոսելիս, որ ընտանիքն այդպես էլ չի իմացել՝ իրենց զավակը հատկապես որ գործողության համար է արժանացել Արիության մեդալի: Արային պատերազմի օրերին նաև ներկայացրել են լեյտենանտի կոչման, բայց տղան հրաժարվել է:

Մայրը պատմում է՝ մի օր որդու շիրիմի մոտ երկու երիտասարդ երկար կանգնել են, մայրը հարցրել է, թե ճանաչու՞մ են իր որդուն, պատասխանել են՝ մի քանի ժամ ենք տեսել, առյուծ տղա էր:

Արայի հայրն ասում է՝ ուզում էի գտնել լուսանկարի շանը, պարզվեց Հադրությում է մնացել
 

Պատերազմի օրերին Արայի ձայնը գրադի ձայնից բարձր է հնչել, չնայած հոգնածությանը, ուժասպառությանը՝ միշտ բարձր տրամադրությամբ է եղել, Արայի ներկայությունն արդեն շատերին ոգևորել է, ընդամենը 19 տարեկան, բայց արդեն այսքան քաջ ու հավասարակշռված տղան հոգատար վերաբերմունքով պաշտպանել ու ոգեկոչել է ինչպես նորակոչիկներին, այնպես էլ ՄՈԲ-ով եկածներին:

Ողջ մնացածները պատմում են՝ Արայենց գումարտակին տարել են Շուշի ու տպավորություն է, թե մոռացել են գոյության մասին. տղաներն օրերով առանց հաց ու ջրի, շրջափակման մեջ են մնացել:

Քույրն ասում է՝ հետո Արայի գրպանից քաղցրավենիք են գտել, դա ընդունել իբրև սփոփանք՝ եղբայրը գոնե ուտելիք է ունեցել, քաղցած չի մնացել: Մայրն ընդհատում է դստերը՝ ախր ջուր չի եղել, դրա համար քաղցրավենիքը չի կերել, որ շատ չծարավի, ապա միջամտում է հայրը՝ կարծեք չընդունելով դառը իրականությունը՝ ոնց ջուր չի եղել, հաստատ եղել է…

Արան զոհվել է պատերազմի վերջին մարտում՝ Շուշիիում, հայրն ասում է՝ եթե մեր տղաները չլինեին, թշնամուն կհաջողվեր Ստեփանակերտ մտնել, մեր տղաները պահեցին Ստեփանակերտը, հետո մի պահ լռում է, շարունակում՝ ոչ, թշնամին Ստեփանակետ էդպես էլ չէր մտնի, որովհետև չկար նման պայմանավորվածություն:

«Երկրի ղեկավարները թալանեցին ազգի սերուցքին, գողացան հայրենիքի հողը, կորցրինք մեծագույն հարստությունը, սա էր ամենամեծ, աններելի թալանը: Եթե մեր տղաներն այդ տարիքում այդպիսնն էին, պատկերացնու՞մ եք վերադառնալուց հետո որքան ուժեղ, լավը կլինեին: Կարծում եք՝ ղեկավարները ուզու՞մ են, որ այս հերոսական պատմությունները գրվեն. չէ՞ որ իրենց խնդիրը ազգի ոգին կոտրելն է, իրենք մեր տղաներին չսպանեցին, էդ մեզ սպանեցին, մեր ոգին թուլացրին: Դուրս եկեք փողոց՝ սա պարտված երկրի կյա՞նք է»:

Պատերազմի օրերին աղոթում ու խնդրում էի, որ որդիս վերադառնա, մեկ ամիս վայելեմ իր ներկայությունը, հետո ինձ էլ կյանքը պետք չէ: Հիմա թեև ֆիզիկապես կանք, բայց սա ապրել չէ, աղերս չունի կյանքի հետ: Օրերը հիմնականում որդուս շիրիմի մոտ եմ անցկացնում, միայն այստեղ է, որ հոգուս քաոսը խաղաղվում է, - ասում է Արայի հայրը:

Ընտանիքը չի չարացել, բայց դառնությունն անհաղթահարելի է, իրականությունն ավելի է վշտացնում: Հայրն ասում է՝ ցավը բուրգի նման է՝ գնալով մեծանում է, որովհետև սկզբում չգիտեի, որ որդիս առյուծի նման կռվել է, չգիտեի, որ որդիս վիրավոր ընկերոջն օգնել է, ապա ինքը վիրավորվել ու  օգնող ձեռք չի եղել, մինչև այսօր միտքը, թե մեկը չի եղել, որ որդիս գոնե ցավից ձեռքը սեղմեր, հանգիստ չի տալիս:

Մարմինը գտնելուց հետո ասում էին՝ կարող եք հպարտանալ՝ Արան դեմքով դեպի թշնամին է եղել, չի նահանջել, չի փախչել:

«Պատերազմը, փաստորեն, բոլորին նույն դիմագիծն է տալիս, աչքերի նույն արտահայտությունը, եղբորս փնտրելիս որ հիվանդանոցում նկարը ցույց են տվել, ասել են՝ ճանաչում ենք, այստեղ եղել է, մինչդեռ չի եղել, պարզապես բոլոր տղաները նմանվել են իրար, երկու ամսում անճանաչելիորեն ծերացել են: Պատերամզի օրերի լուսանկարներին երկար նայում եմ՝ եղբորս գտնելու, ճանաչելու համար»:

Հյուրասրահի սեղանին դրված լուսանկարներից մեկում չորս երիտասարդ են՝ ուս ուսի. Արայի կողքին ընկերներն են՝ Իլյան, Կարենը, Զավենը, բոլորը քաջաբար զոհվել են: Արայի հայրն ասում է՝ ցանկություն, երազանք, ոչինչ էլ չկա, պարզապես ուզում է, որ գոնե Արայի ողջ մնացած ընկերները լիարժեք կյանքով կարողանան ապրել, մինչդեռ պատերազմից հետո շատերը կարծեք այդպես էլ վերադարձած չլինեն:

Զրույցի ամբողջ ընթացքում Արայի մայրը գրեթե չէր խոսում, միայն համեստորեն արցունքներն էր սրբում ու լացը կոկորդում սեղմում, որ ցավի ձայնը չլսվի, բայց զրույցի ավարտին հանկարծ շատ հավաք ձայնով պատմեց՝  Արայիս զոհվելուց ութ օր անց, երբ գրկեցի որդուս մարմինը, արյունահոսեց, ութ օր անց…:

Եթե Աբովյան քաղաքի քամիները չլինեն, Արա Սաֆարյանի շիրմաքարի մոտ դրված խնկամանը երբեք դատարկ չի մնա:

Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18/03/2024 23:35 Փաշինյանը կնոջ հետ Համազգային թատրոնում էր՝ «...և նորից Գարուն» ներկայացմանը 18/03/2024 23:14 Ստոմատիտ․ Ինչպե՞ս բուժել 18/03/2024 23:08 Մտադիր չենք ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա․ Սալիվան 18/03/2024 22:51 Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ 18/03/2024 22:33 Ի վիճակի՞ չես՝ թող, գնա. Լավ, ինչքա՞ն կարող ես տալ, որ «պատերազմ չլինի»․ Ոսկեպարցի 18/03/2024 22:10 «Դա անում ենք Ոսկեպար գյուղի համար, Կիրանց գյուղի համար»․ Փաշինյանը Տավուշում հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ 18/03/2024 21:43 «Նա եկել էր ասելու, որ այդ տարածքները հանձնում է հանուն «խաղաղության»․ Մանրամասներ՝ Փաշինյանի ու տավուշցիների հանդիպումից 18/03/2024 21:34 Կիմ Չեն Ընը ցանկանում է ամրապնդել Ռուսաստանի հետ հարաբերությունները 18/03/2024 21:18 Այս շաբաթ Վրաստանի խորհրդարան կբերվի ԼԳԲՏ քարոզչության դեմ ուղղված օրինագիծը 18/03/2024 21:03 «Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը»․ Հարոյանը՝ Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերից առաջ 18/03/2024 20:44 «Արարատ»-ի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանին այսօր վիրահատել են 18/03/2024 20:28 Քթի միջնապատի շտկում․ Ե՞րբ է անհրաժեշտ վիրահատական միջամտությունը 18/03/2024 20:14 Լարսի ճանապարհը բացել են բեռնատարների համար 18/03/2024 20:01 ԵԽ նախարարների կոմիտեն ընդունել է որոշում «Մակուչյանը և Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարմանն ուղղված Ադրբեջանի ներկայացրած գործողությունների ծրագրի վերաբերյալ 18/03/2024 19:53 «Չենք պատրաստվում հաշվի նստել, կարևոր չէ»․ Կրեմլից արձագանքել են ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ-ի գնահատականին 18/03/2024 19:37 Հստակ դիրքորոշում ունենք` հասնելու Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության. Խաչատուրյանը՝ ֆրանսիացի մտավորականներին 18/03/2024 19:27 Չեխիայի դեսպանը Ալեն Սիմոնյանին նամակ ու եվրոպական դրոշ է փոխանցել 18/03/2024 19:17 Ի գիտություն ենք ընդունում ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները․ Ֆրանսիայի ԱԳՆ 18/03/2024 19:00 Ապարանում, Արագածում, Սևանում ձյուն է տեղում 18/03/2024 18:48 600 հայկական բեռնատարներ են կուտակվել Վերին Լարսի անցակետի ռուսական ու վրացական կողմերում 18/03/2024 18:34 Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին, ջլատել Հայաստանի պաշտպանական բնագիծը՝ նաև այս հատվածում․ Վարդան Ոսկանյան 18/03/2024 18:24 Անկախ նրանից, թե Փաշինյանը ինչ է խոստացել թշնամի Ադրբեջանին, գյուղում վճռական են տրամադրված, հետքայլ չեն անելու․ Բաղանիսցի 18/03/2024 18:13 Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք 18/03/2024 17:58 ԲՈՒՀ-երի նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքը պարզ ֆրեյդիստական բացատրություն ունի․ Լևոն Զուրաբյան 18/03/2024 17:47 Ո՞ւր է գնում Հայաստանը․ դեպի անորոշություն, անկանխատեսելիություն և արկածախնդրություն․ Տիգրան Աբրահամյան 18/03/2024 17:32 Տավուշում հանդիպման մասնակիցների ձեռքից վերցրել են հեռախոսները, Փաշինյանն իր հետ տարած մի տեսախցիկով փորձելու է ստեղծել կեղծ տպավորություններ և էլի մոլորեցնել հանրությանը․ Դանիելյան 18/03/2024 17:19 Ալիևը շարունակում է կամայականություններն օկուպացված Արցախում․ հայտարարել է, որ վերանվանում է Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակը 18/03/2024 17:07 Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 46-ամյա աշխատակցի առողջական վիճակը գնահատվում է ծանր 18/03/2024 16:53 Ո՞վ է սեփականաշնորհել և 2.6 մլն դոլարով վաճառքի հանել Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը. Տեսանյութ 18/03/2024 16:50 Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. news.am (Տեսանյութ) 18/03/2024 16:47 Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում 18/03/2024 16:39 Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանին շատ սառն են ընդունել, Փաշինյանը վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան 18/03/2024 16:34 Տավուշում Նիկոլ Փաշինյանի հանդիպումների տեսանյութերը կհրապարակվեն ավելի ուշ. խոսնակ 18/03/2024 16:23 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում 18/03/2024 16:02 Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել ԼՂ հայերի իրավունքների թեմայով 18/03/2024 15:53 Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ 18/03/2024 15:47 Այգեհովիտում էլեկտրական շչակ է գործարկվելու 18/03/2024 15:38 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 32 վթար. 1 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել վնասվածքներ 18/03/2024 15:28 Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը 18/03/2024 15:18 Խիստ նկատողություն է տրվել Տավուշի նոտար Գուրգեն Անանյանին 18/03/2024 15:14 Ստոլտենբերգն Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հետ տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել 18/03/2024 15:09 Ներկայիս քաղաքական պսևդո էլիտայի փոխարեն պիտի ունենանք պետական գործիչների բանակ․ Անանյան 18/03/2024 15:02 Չի կարելի դառնալ հավաքական Արևմուտքի քարոզչության հերթական զոհը՝ վերածվելով հակառուսական պլացդարմի. Շարմազանով 18/03/2024 14:55 Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգն առաջ մղելու պատմական հնարավորություն կա․ Բայրամով 18/03/2024 14:48 Քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները հանրային մուլտիպլեքսում կցուցադրվեն ժամային սահմանափակմամբ (Տեսանյութ) 18/03/2024 14:34 Երևանում 26-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը. նա ձերբակալվել է 18/03/2024 14:27 Արդարադատության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում է 18/03/2024 14:14 ՀՀ-ում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցածների մեծամասնությունը քվեարկել է Վլադիսլավ Դավանկովի օգտին 18/03/2024 14:02 Ալիևը շնորհավորել է Պուտինին 18/03/2024 13:46 Պետությունն ինչ-որ քայլեր անելու է, սա ես կարող եմ երաշխավորել. Հայրապետյանը՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների՝ երկրից հեռանալու մասին (Տեսանյութ) 18/03/2024 13:40 Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխանության պահվածքը համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի տեսակետների հետ. Տիգրան Աբրահամյան 18/03/2024 13:36 Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ պահ առաջ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համար. Միրզոյան (Տեսանյութ) 18/03/2024 13:33 Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիում 18/03/2024 13:29 Հայաստանը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերում. ԱԳ նախարար 18/03/2024 13:20 «Որոշումների առանցքում ՀՀ-ի արժանապատվության հարցն է»․Հայրապետյանը չմանրամասնեց՝ արդյո՞ք ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հանելու հարց կլինի (Տեսանյութ) 18/03/2024 13:06 Չինաստանը շնորհավորել է Պուտինին 18/03/2024 13:00 Նիկոլ Փաշինյանը Տավուշում է 18/03/2024 12:51 ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ 18/03/2024 12:47 «Եվրոպան» մեզ պաշտպանել չի կարող և չի ուզում. Հարավային Կովկասում բռնկված հրդեհը Բրյուսելի միզող տղան հանգցնել ի վիճակի չէ. Արմեն Աշոտյան 18/03/2024 12:38 Ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը մոտենում է. Մարուքյանը՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասին 18/03/2024 12:31 Պարույր Սևակ փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքը բացահայտվել է․ 2 անձի մեղադրանք է ներկայացվել 18/03/2024 12:29 Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել 18/03/2024 12:27 Ողջաբերդում երիտասարդներ են ձերբակալվել․ համայնքին պատճառել են 8 միլիոն դրամի վնաս 18/03/2024 12:23 ՀՀ ԿԸՀ փոխնախագահն ու քարտուղարը դիտարկել են ԱՄՆ նախագահական նախնական ընտրությունները 18/03/2024 12:18 Ոստիկանությունը հորդորում է բոլորին` անվերապահորեն հետևել ամրագոտու կիրառման կանոններին 18/03/2024 12:09 ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) պատրաստակամ է աջակցելու ՆԳՆ բարեփոխումներին 18/03/2024 12:04 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան 18/03/2024 11:54 Մեկ շաբաթում գրանցվել է 196 արտակարգ դեպք. 11 ինքնասպանության փորձ, 140 հրդեհ, 3 պայթյուն 18/03/2024 11:48 ԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Ղազախստանի ԱԳ նախարարի առանձնազրույցը 18/03/2024 11:46 Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն ժամանել է ՀՀ ԱԳՆ 18/03/2024 11:44 Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների չի գնա, գիտի՝ չի հաղթելու. Արշակ Կարապետյան 18/03/2024 11:41 ՀՀ-ԵՄ հարաբերություններում դինամիկան կարելի է աննախադեպ որակել. ԱԳ փոխնախարար 18/03/2024 11:38 Սպասվող առատ տեղումներից չբողոքեք, մեզ ջուր է պետք․ Գագիկ Սուրենյան 18/03/2024 11:30 Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք 18/03/2024 11:23 Նրա հետ վաղուց չեն բանակցում, այլ պահանջում են. Արշակ Կարապետյանը` Նիկոլ Փաշինյանի մասին (Տեսանյութ) 18/03/2024 11:20 Հաստատվել է կարմրուկով վարակման 165 դեպք 18/03/2024 11:07 «Վերջապե՜ս». Ավինյանը՝ «Մհեր Մկրտչյան» թատրոնի մասին 18/03/2024 11:01 Ներսից ու դրսից մեզ թելադրվում է, որ դուք ո՛չ հայրենիք ունեք, ա՜յ թափառական ժողովուրդ, ո՛չ հող , ո՛չ շիրիմ, ո՛չ սրբություն. Բագրատ Սրբազան 18/03/2024 10:47 Հակակոռուպցիոն դատարանի վճռով պետությանը կփոխանցվի ավելի քան 608 մլն դրամ 18/03/2024 10:45 ԵՄ Խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցությունը և հայ-ադրբեջանական կարգավորումը 18/03/2024 10:42 Պուտինն առաջատար է ձայների 87,32 տոկոսով 18/03/2024 10:33 Հաջորդը լինելու է Մատենադարանը. Վահե Հովհաննիսյան 18/03/2024 10:25 Չեմ պատրաստվում հանդուրժել այդ այլանդակությունները. Ավինյանը՝ սրճարանների մասին (Տեսանյութ) 18/03/2024 10:07 2023-ի սեպտեմբերից ՀՀ-ն լքած 7 825 արցախցիներ չեն վերադարձել. նոր տվյալներ (Sputnik Արմենիա) 18/03/2024 10:05 Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը 18/03/2024 09:58 Լարսը բեռնատարների համար փակ է 18/03/2024 09:43 Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի ՀՀ-ին ու հայ ժողովրդին 18/03/2024 09:37 Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում 17/03/2024 23:06 Եկեք մի շրջան մոռանանք Եղեռնը, թուրքերին փշի-փշի անենք. Նիկոլայ Ծատուրյան (տեսանյութ) 17/03/2024 21:15 Երկար տարիներ անց Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու հնարավորություն կա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար 17/03/2024 21:03 Մարտի 20-ի հանրահավաքը որևէ առնչություն չունի արցախյան ու հայաստանյան քաղաքական ուժերի հետ. չշահարկել և չմոլորեցնել մարդկանց. Արտակ Բեգլարյան 17/03/2024 20:41 Եկեղեցու շուրջ համախմբվելու ջանքերի բացակայությունը ընդգծում է հասարակական-քաղաքական միջավայրի մասնատվածությունը և մատնանշում ազգային երկխոսության բացակայությունը. Դավիթ Անանյան 17/03/2024 19:39 Վաղը տեղի կունենա Հայաստանի ու Ղազախստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը 17/03/2024 19:34 Մարտունեցիներն ընդդիմադիր պատգամավորների հետ քննարկել են անվտանգային իրավիճակը 17/03/2024 18:31 «Հյուսիս-հարավ»-ի Աշտարակ-Թալին մոտ 42 կիլոմետրանոց ճանապարհահատվածում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում 17/03/2024 17:20 Վեհափառ Հայրապետը հոգևոր հայրերին պատգամել է լինել անսասան ու հաստատուն իրենց կոչման մեջ 17/03/2024 17:08 Պարեկները վնասազերծել են 36-ամյա տղամարդուն, ով կոտրել է Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում տեղադրված բոլոր արագաչափերը 17/03/2024 16:49 Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով 17/03/2024 15:41 Ինչպես կարող եք կառուցել Ձեր տունը սահմանամերձ բնակավայրում ամբողջությամբ պետության ֆինանսավորմամբ. մանրամասներ 17/03/2024 14:50 «Կեսօրն առանց Պուտինի» բողոքի ակցիա՝ Գյումրիում