13/08/2022 17:44
Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը անթույլատրելի է համարել պետական ու ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակումը սոցցանցում
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր կայացած խորհրդակցությանը անդրադարձել է ադրբեջանական զինուժում կարգապահության պահպանման խնդրին և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին՝ հայտարարելով, որ անհրաժեշտ է կրթադաստիարակչական աշխատանքներ տանել՝ տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Հասանովը, մասնավորապես, ասել է, որ անթույլատրելի է ծառայողական ինֆորմացիայի, պետական ու ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակումն ու տարածումը սոցցանցում։ Նա հանձնարարել է խիստ միջոցներ ձեռնարկել նմանատիպ արարքներ կատարողների նկատմամբ։