13/08/2022 16:44
Ռուսաստանն ԱՄՆ-ին զգուշացրել է՝ դիվանագիտական հարաբերությունները կարող են խզվել
Ռուսաստանն զգուշացրել է ԱՄՆ-ին՝ որ դեպքում կարող են խզվել երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները, ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը՝ պատասխանելով հարցին, թե դիտարկվու՞մ է արդյոք Մոսկվայի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակն իջեցնելու հարցը։
«Չէի ցանկանա վարկածների վրա հիմնվելով՝ քննարկել՝ ինչն է հնարավոր և ինչը՝ ոչ՝ այս տուրբուլենտ իրավիճակում, երբ Արևմուտքը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, ոտնահարել է միջազգային իրավունքն ու դիվանագիտական պրակտիկայում բացահայտ տաբուները։ Այս համատեքստում ցանկանում եմ հիշատակել այժմ Կոնգրեսում քննարկվող օրենսդրական նախաձեռնությունը՝ Ռուսաստանին «ահաբեկչության հովանավոր» հռչակելու մասին։ Եթե այն իրագործվի, դա կնշանակի Վաշինգտոնի կողմից անվերադարձելիության կետի հատում՝ դրան ուղեկցող ամենալուրջ վնասով՝ երկկողմանի դիվանագիտական հարաբերություններին՝ ընդհուպ մինչև դրանց մակարդակի իջեցում ու նույնիսկ խզում։ Ամերիկյան կողմն զգուշացված է»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան։