14/08/2022 19:44
Փլատակների տակից դուրս է բերվել կնոջ դի՝ այրված, անճանաչելի վիճակում
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացվող որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակների տակից դուրս է բերվել զոհված երկրորդ քաղաքացու դին։
Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ԱԻՆ փոխնախարար Արտուշ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ զոհի ինքնությունն այս պահին պարզված չէ։ Դին եղել է այրված, անճանաչելի վիճակում։ Գրիգորյանը հայտնել է միայն, որ զոհը կին է։