14/08/2022 17:16
Ժամը 16:30-ի դրությամբ բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի․ ԱՆ
Ժամը 16:30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններում:
Կա 1 զոհ: