14/08/2022 14:58
Սուրմալուից Երևանի հիվանդանոցներ է տեղափոխվել առայժմ 11 տուժած. Շտապօգնություն
Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ժամը 14։25-ի դրությամբ «Շտապօգնություն» ծառայության մեքենաներով մայրաքաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել 11 տուժածներ։ Այս մասին Արմենպրեսին հայտնեց «Շտապօգնություն ծառայություն» ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ ԱԻՆ-ի մասնագետներն ու փրկարարները տեղում են և փորձում են փլատակների տակից դուրս բերել վիրավորներին։ Զոհերի մասին հստակ տեղեկատվություն դեռ չկա։