14/08/2022 15:28
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով 14 տուժած է տեղափոխվել հիվանդանոց. նրանցից 3-ը երեխաներ են․ «Փաստինֆո»
Այս պահի դրությամբ 14 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Երւանի տարբեր հիվանդանոցներ: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Շտապօգնություն ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նրա փոխանցմամբ՝ պայթյունից վնասվածք ստացածների մեջ կան 3 անչափահասներ, որոնք տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Տվյալներն անընդհատ փոխվում են։ Հնարավոր է, որ բացի Շտապօգնության մեքենաներից, քաղաքացիները ևս տուժածներին հիվանդանոցներ տեղափոխած լինեն։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ ԱԻՆ-ի մասնագետներն ու փրկարարները տեղում են և փորձում են փլատակների տակից դուրս բերել վիրավորներին։ Զոհերի մասին հստակ տեղեկատվություն դեռ չկա։