Փլատակներից ողջ քաղաքացու են դուրս բերել
15/08/2022 20:07

Փլատակներից ողջ քաղաքացու են դուրս բերել

Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակներից ողջ քաղաքացու են դուրս բերել։ Տեղեկությունը տեղում աշխատող լրագրողներին հաստատել է Կարմիր խաչի ներկայացուցիչը։

Այժմ  փլատակներից դուրս բերված քաղաքացուն առաջին բուժօգնությունն են ցուցաբերում տեղում։ Փրկվածի անձի մասին դեռ ոչինչ հայտնի չէ, պաշտոնական տեղեկատվությունը, հավանաբար, ավելի ուշ կլինի։

Տեղում է  նաև շտապ օգնության մեքենան, որով քաղաքացուն կտեղափոխեն հիվանդանոց։

 

Փլատակներից ողջ քաղաքացու են դուրս բերել