15/08/2022 17:14
17 անհետ կորածներից մեկը Իրանի, մյուսը՝ ՌԴ քաղաքացի է․ ԱԻՆ մամուլի խոսնակ
Տվյալների մեջ այս պահի դրությամբ կա մեկ փոփոխություն ընդամենը, խոսքն անհետ կորածների մասին է։ Վերջին տվյալներով՝ կա 17 անհետ կորած, որոնցից մեկը Իրանի, մյուսը՝ ՌԴ քաղաքացի է։ Վերջին ինֆորմացիան անհետ կորածների մասով սա է, «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Մյուս հարցերի առնչությամբ, ինչպես նշեց ԱԻՆ խոսնակը, նորություններ չկան․ 2 ժամ առաջ հաղորդված ինֆորմացիան անփոփոխ է մնում։
«Այսինքն, այս պահին իրականացվում են որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներ, տեղում աշխատում են մեր խմբերը՝ կամավորների, Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ»,- ասաց Կոստանյանը։
Նա հավելեց նաև, որ այժմ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում իրականացվում են հովացման աշխատանքներ, որպեսզի նորից բռնկումներ չլինեն։