15/08/2022 13:33
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեռորիստական ակտի մասին խոսք գնալ չի կարող. ԱԻ նախարար
«Սուրմալուում» տեռորիստական ակտի մասին խոսք գնալ չի կարող, որովհետև նախ տեղի է ունեցել որոշակի այրում, ծխագոյացում և այնուհետև պայթյուն, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Ըստ ԱԻՆ-ի՝ 99 տոկոսանոց ճշմարտություն է։ Ծխային իրավիճակը կարող է 5-7 օր տևել», - ասաց նա։
Անդրադառնալով մայրաքաղաքի տարբեր շինություններում ռումբի մասին երեկվա կեղծ ահազանգերին՝ նախարարը նշեց, որ ոստիկանության և ԱԱԾ-ի հետ համատեղ կարողացել են համապատասխան աշխատանքներ իրականացնել։