15/08/2022 17:56
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ կան հարցաքննված անձինք․ ՔԿ մամուլի խոսնակ
Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կան հարցաքննված անձինք, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
«Ես տեղյակ եմ, որ մարդիկ հարցաքննվել են, բայց հստակ չեմ կարող ասել` «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենը հարցաքննվե՞լ է, կամ քաղաքո՞ւմ է, թե՞ ոչ։ Այս մասին տեղեկություն չեմ կարող փոխանցել, քանի որ նախաքննությունը շարունակվում է։ Մանրամասն տեղեկություններ կկարողանանք փոխանցել շատ ավելի ուշ»,- նշել է Թադևոսյանը։