15/08/2022 21:19
Սևանա լճի մակարդակը 6 օրում իջել է 2 սմ-ով. անցյալ տարվա համեմատ՝ ցածր է 7սմ-ով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 8-14-ը
Սևանա լճի մակարդակը օգոստոսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել 1900.61մ (14.08.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 7սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 18սմ-ով։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 14.399մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը, հունիսի 3-ից օգոստոսի 14-ը ներառյալ, 113.514մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.686մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 14-ը ներառյալ՝ 150.974մլն. մ³: