15/08/2022 10:11
Պայթյունի հետևանքով բուժումը շարունակում է 21 տուժած․ նրանց առողջական վիճակը միջին ծանրության է․ ԱՆ
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ մահացել է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է: Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:
Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել», - նշված է հաղորդագրության մեջ։