16/08/2022 19:51
«Երկու վարկած եմ դիտարկում»․ Արսեն Բաբայանը՝ ռումբերի տեղադրման ահազանգերի հնարավոր հեղինակների մասին
Տևական ժամանակ է անցել, բայց կեղծ ահազանգի հեղինակին չեն կարողանում բացահայտել, սոցցանցում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Հայաստանի տարբեր, այդ թվում՝ ռազմավարական օբյեկտներում պայթուցիկների տեղադրման մասին հաճախացած ահազանգերին։
«Նախկինում այդպիսի բացահայտումները կատարվում էին սեղմ ժամկետներում:
Երկու վարկած եմ դիտարկում.
1) կեղծ ահազանգի հեղինակը Ադրբեջանի իշխանությունն է,
2) կեղծ ահազանգի հեղինակը Հայաստանյան իշխանությունն է:
Հա, համաձայն եմ, դա մեկ վարկած է...»,- գրել է Արսեն Բաբայանը։