16/08/2022 18:42
Եգիպտոսի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» կենտրոնում պայթյունի կապակցությամբ
Եգիպտոսի ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» կենտրոնում պայթյունի կապակցությամբ․
Արաբական Հանրապետությունն իր անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնում Հայաստանի Հանրապետությանը՝ մայրաքաղաք Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի պատճառով զոհվել և վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ։
Եգիպտոսն իր անկեղծ ցավակցություններն է փոխանցում զոհվածների ընտանիքներին, մաղթում շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին, միևնույն ժամանակ, այս ողբերգական պատահարի օրերին վերահաստատում է իր զորակցությունը բարեկամ Հայաստանին»,- նշված է Եգիպտոսի ԱԳՆ հաղորդագրությունում: