16/08/2022 11:22
«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհ չկա. կատարվում է հովացման աշխատանք. ԱԻ նախարար
«Սուրմալու» առևտրի կենտրոնում hրդեհաշիջման աշխատանքներ չեն կատարվում, քանի որ չկա հրդեհ. կատարվում է հովացման աշխատանք, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Ինչքան մենք մաքրում ենք փլատակները, այնքան փոքր օջախներ են բռնկվում, այդ թվում՝ ծխի տեսքով։ Ամբողջ ծավալով իրականացնում ենք միայն որոնողափրկարարական աշխատանքներ։
Քանի դեռ կա հավանականություն, որ փլատակների տակ կարող ենք քաղաքացու հայտնաբերել, մենք ծանր տեխնիկա միանգամից չենք օգտագործում։ Հնարավորինս բացազատում ենք տարածքը, ծանր տեխնիկա օգտագործելուց առաջ, մեր փրկարարներից մարդ է լինում տվյալ հատվածում, դիտարկում է իրականացնում և նոր ծանր տեխնիկան օգտագործվում է», - ասաց նախարարը։