16/08/2022 10:28
ԶՈՒ ոչ մարտական կորուստների վիճակագրությունը տեղով ողբերգություն է բանակի ու երկրի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Զինված ուժերի օգոստոս ամսվա առաջին 15-օրյակի ոչ մարտական կորուստների վիճակագրությունն եմ նայում, որը ևս տեղով ողբերգություն է բանակի ու երկրի համար։
15 օրում 5 ոչ մարտական զոհ։
Եվս 2 զոհ Պաշտպանության բանակն ունեցել է օգոստոսի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիայի ժամանակ։
Շուրջ 2 տասնյակ՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված վիրավորումներ ՀՀ-ում և Արցախում, այդ թվում՝ ոչ մարտական պայմաններում։
Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978թ.)»։