16/08/2022 18:12
«Էլեկտրոնային տարբերակով են ուղարկում, տեղեկություն չունեմ՝ որ երկրից է, օտարերկրացիներ են, թե հայեր»․ ԱԻՆ խոսնակը՝ պայթուցիկների տեղադրման ահազանգերի մասին
Լրագրողներն այսօր ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանին խնդրեցին պարզաբանել՝ ի՞նչ եղանակով և ո՞ր երկրից են նրանք ստանում Հայաստանի տարբեր, այդ թվում՝ ռազմավարական նշանակության օբյեկտներում պայթուցիկ սարքերի «առկայության» մասին տեղեկությունները։
«Մեծամասամբ տեղեկատվությունը փոխանցվում է էլեկտրոնային նամակների միջոցով։ Վերջին շրջանում հիմնականում ուղարկում էին քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին։ Այսօրվա նամակը փոխանցվել է ԱԻՆ քարտուղարությանը, այս անգամ մեզ է ուղղված եղել»,- ի պատասխան՝ ասաց ԱԻՆ խոսնակը։
Նրան խնդրեցին նաև հստակեցնել՝ ո՞ր երկրից են ուղարկվում այդ նամակները։
«Էլեկտրոնային տարբերակով են հիմնականում ուղարկում, և ես չունեմ տեղեկատվություն, թե դա որ երկրից է արվել, օտարերկրացիներ են, թե հայեր։ Այդ առումով ես տեղեկատվություն չունեմ»,- ասաց Հայկ Կոստանյանը։