17/08/2022 14:22
Ղազախստանի նախագահը ցավակցել է Նիկոլ Փաշինյանին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հեռագրում ասված է.
«Ձեզ և ողջ հայ ժողովրդին իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի:
Խնդրում եմ Ձեզ իմ կարեկցանքի խոսքերը փոխանցել զոհերի հարազատներին և վիրավորներին»: