17/08/2022 21:20
«5 օրվա ընթացքում արդեն մենք կիմանանք քաղաքացու ինքնությունը»․ ԱԻՆ խոսնակը՝ անձը չպարզված զոհված քաղաքացու մասին
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում ճեպազրույցի ժամանակ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը պատասխանեց հարցին՝ հաջողվե՞լ է, ի վերջո, պարզել զոհերից մեկի ինքնությունը։ 16 զոհերից 15-ի անձն, ինչպես հայտնի է, պարզված է։
«Դատաբժշկական փորձաքննության փուլում է, նմուշառումն արդեն վերցված է քաղաքացուց։ Իմ ունեցած տվյալներով՝ 5 օրվա ընթացքում արդեն մենք կիմանանք քաղաքացու ինքնությունը»,- ասաց Հայկ Կոստանյանը։