Եթե Փաշինյանը հեռանար նոյեմբերի 9-ից հետո, Հայաստանն ու Արցախն այդքան ողբերգական վիճակում չէին լինի. Արմեն Աշոտյան

17/08/2022 16:00

Եթե Փաշինյանը հեռանար նոյեմբերի 9-ից հետո, Հայաստանն ու Արցախն այդքան ողբերգական վիճակում չէին լինի. Արմեն Աշոտյան


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Հայաստանի և Արցախի կյանքում վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձություններն է վերլուծել։ Ներկայացնում ենք վերլուծության առաջին մասը․

«Ի՞նչ կլիներ, եթե ․․․

Մաս 1

44-օրյա պատերազմից և նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգի հիմնական խնդիրը դարձավ բանակցային գործընթացն ու պատերազմը ձախողած իշխանության, մասնավորապես՝ գործող «վարչապետի» հեռանալու հարցը։

Այն ժամանակ ստեղծված պայմանները, առկա ռիսկերն ու դեռ պահպանվող որոշ հնարավորությունները գիտակցող անհատներն ու գործիչները բազմիցս բարձրաձայնում էին, որ ինչքան շուտ Հայաստանում տեղի ունենա անխուսափելի իշխանափոխությունը, այնքան ավելի մեծ կլինի ստեղծված ծանրագույն իրավիճակից համեմատաբար արժանապատիվ ելքեր գտնելու հնարավորությունը։

Իշխանությունն ու նրան սպասարկող շրջանակը այս պնդումներին հակադրում էին շատ պարզ թվացող հարցադրումը՝«ի՞նչ կլինի, եթե․․․» և դրա պատասխանի բովանդակությունը լցնում «նախկինների վերադարձ», «թալան», «կոռուպցիա» և այլ պրիմիտիվ մանիպուլյացիաներով։

Ու, չնայած փորձագետների կողմից այդ հարցին բովանդակային և փաստարկված պատասխաններ տալու ճիգերին, հետպատերազմական շոկի պայմաններում հանրային լայն շերտերի համար գերակշռում էր «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցի շուրջ անորոշության զգացումը,  ոչ թե ռացիոնալ պատասխաններ գտնելու ցանկությունը։

Այժմ, երբ 2020թ-ի նոյեմբերի 9-ից շուրջ 1,5 տարի է անցել, երբ բոլորս ականատեսն ենք եղել դրանից հետո կանգ չառնող շարունակական ձախողումներին, երբ կանգնած ենք մոտալուտ նոր և ավելի կործանարար փլուզումների առջև, «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցադրումը ոչ միայն չի կորցրել իր ակտուալությունը, այլև նոր բովանդակություն է ստացել։

Իշխանություններն այսօր էլ շարունակում են այս հարցում իրենց ավանդական մանիպուլյացիաները, հանրային դժգոհության և ընդվզման նոր ալիքը փորձում են կրկին պարպել «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցի շուրջ անբովանդակ քննարկումներով։

Գործող իշխանությունները փորձում են այդ հարցի պատասխանը բերել շատ պարզունակ մի հարթություն՝ հանրությանը համոզելով, թե իրենց և առաջարկվող «խաղաղության դարաշրջանի» այլընտրանքը պատերազմն է․ ընդդիմախոսներից պարբերաբար պահանջում են հստակ ներկայացնել, թե ինչ կանեն իրենք, եթե գան իշխանության։

Ընդ որում, հարցադրումները նույնպես մանիպուլյատիվ են․ «արդյոք կչեղարկե՞ք նոյեմբերի 9-ի հայտարարությունը», «արդյոք կհրաժարվե՞ք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից», «արդյոք ուժային մեթոդներով ադրբեջանցիներին դուրս կբերե՞ք ՀՀ ինքնիշխան տարածքից», «արդյոք կճանաչե՞ք ԼՂ անկախությունը» և այլն։

Իհարկե, հաշվի առնելով բազմաթիվ անորոշությունները, տարածաշրջանում և աշխարհում ստեղծված անկայուն իրադրությունը, թշնամական պետությունների անկանխատեսելի վարքագիծը, շատ դժվար է կոնկրետ պատասխաններ տալ վերացական հարցադրումներին, սակայն, ի տարբերություն հետպատերազմյան սկզբնական փուլին, այժմ գոնե հնարավոր է բովանդակային և հիմնավորված պատասխան տալ ոչ պակաս կարևոր՝ «ի՞նչ կլիներ, եթե․․․» հարցադրմանը։ Մեծ հաշվով, այս հարցի պատասխանները հնարավորություն են տալիս որոշակի պատկերացում կազմել նաև «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցի պատասխանի վերաբերյալ։

Ուստի, հիմնվելով բացառապես փաստերի և ռացիոնալ եզրահանգումների վրա, փորձենք հասկանալ, թե Արցախյան հակամարտության շուրջ ինչ կլիներ, եթե գործող վարչակարգը հեռանար նոյեմբերի 9-ից հետո, հեռանար արտահերթ ընտրություններից հետո  և, ի վերջո, ինչու է կարևոր, որ  վերջիններս հեռանան գոնե հիմա, երբ արդեն բացահայտորեն խոսում են Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու, նույնն է,  թե՝ արցախահայությանը գիտակցաբար հայրենազրկման տանելու հեռանկարի մասին։

Ի՞նչ կլիներ, եթե Նիկոլը հեռանար նոյեմբերի 9-ից հետո

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հայկական կողմի համար իրական մղձավանջ էր, դրա գրեթե ոչ մի կետում արտացոլված չէր Հայաստանի և Արցախի շահը. նույնիսկ մեզ համար առաջնահերթ կարևորություն ունեցող հումանիտար հարցերի վերաբերյալ արձանագրումներն այնքան անհեռատեսորեն էին կազմված, որ Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում իր ստանձնած պարտավորությունները՝ մասնավորապես գերիների մասով։

Պատերազմից հետո Հայաստանում տիրում էր այն տրամադրությունը, որ տեղի է ունեցել վատթարագույնը, և դրանից ավելի կործանարար զարգացումներ այդ պահին դժվար էր պատկերացնել։ Միայն շատ քչերն էին հասկանում և բարձրաձայնում, որ չնայած հայտարարության իրոք ողբերգական բովանդակությանը, դրա հեղինակների և պատասխանատուների հետագա պաշտոնավարումը անխուսափելիորեն բերելու էր էլ ավելի մեծ ողբերգության և կորուստների։ Միաժամանակ որոշ փորձագետներ համոզված էին, որ նույնիսկ այդ պայմաններում դեռ հնարավոր էր փրկել Հայաստանի և Արցախի դեմքը, հնարավորինս արժանապատվորեն դուրս գալ ստեղծված իրավիճակից և փակել պարտության էջը ։

Իշխանության միակ «հակափաստարկն» այն էր, թե արդյոք իրենց հեռանալուց հետո նոր իշխանությունները պատրաստվո՞ւմ են հրաժարվել իրենց մեղքով ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությունից։ Այսպիսով մի կողմից դեռևս պատերազմում պարտության շոկը չհաղթահարած հասարակությանը վախեցնում էին նոր պատերազմնի սպառնալիքով, մյուս կողմից բոլոր ընդդիմախոսներին պիտակավորում որպես «ռևանշիստներ»՝ իրենց շուրջն ապահովելով ներքին և արտաքին որոշակի կոնսոլիդացիա։ Սակայն հետադարձ հայացք գցելով նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած իրադարձություններին, կարելի է վստահաբար պնդել, որ եթե այդ ժամանակ իշխող քաղաքական ուժն առաջնորդվեր ոչ թե նեղ քաղաքական, այլ ազգային շահերով, պետության ղեկը զիջեր պարտության հետ չասոցացվող ցանկացած այլ ուժի, հնարավոր կլիներ կանխել մի շարք բացասական զարգացումներ, որոնք այսօր, ցավոք, կայացած իրողություններ են։

Եթե Փաշինյանը հեռանար նոյեմբերի 9-ից հետո, հնարավոր կլիներ՝

- Երկարաձգել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված Քարվաճառի, Լաչինի և Աղդամի շրջանների հանձնման ժամկետները՝ կապված նոր իշխանության ձևավորման խնդրի հետ, կամ առնվազն դրանց հանձնումը փոխկապակցել բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցի հետ։

- Փորձել Լաչինի, Քավաճառի շրջանների հանձնումը պայմանավորել ՀՀ սահմանների անվտանգային երաշխիքների հետ՝ ապառազմականացված գոտի, սահմանների երկայնքով բուֆերային շերտ և այլն։ Կարելի էր այդ ժամանակ առաջ քաշել սահմանի այդ հատվածներում հայելային հետքաշման և միջազգային վերահսկողության գաղափարը, երբ հայ-ադրբեջանական շփման գիծը տարբեր հատվածքներում խախտված չէր լինի՝ հօգուտ Ադրբեջանի։

- Նախքան Քարվաճառի հանձնումը լուծել Դադիվանքի խնդիրը․ հաշվի առնելով նրա ոչ մեծ հեռավորությունը հայկական վերահսկողության տակ մնացող տարածքից, կարող էր առաջարկվել տարածքների փոխանակում, կամ վանքի տարածքում չեզոք գոտի՝ խաղաղապահների վերահսկողության ներքո։

- Նախքան Լաչինի շրջանի հանձնումը լրացուցիչ երաշխիքներ ստանալ միջանցքի անխափան գործունեության վերաբերյալ՝ մասնավորապես Հայաստանից Արցախ գազատարի, այլ ենթակառուցվածքների անվտանգության, նոր կառուցվելիք ճանապարհի կոորդինատների, Բերձորի, Աղավնոյի և մի շարք այլ բնակավայրերի հետագա ճակատագրի վերաբերյալ և այլն։

- Ձեռնպահ մնալ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված ցանկացած այլ տարածքի հանձնումից Ադրբեջանին (օրինակ Զանգելանի և Կուբաթլուի հանձնումը), կամ այդ շրջանների հանձնումը կապել նախկին ԼՂԻՄ օկուպացված տարածքների դեօկուպացիայի հետ՝ Հադրութ, Շուշի։

- Ձեռնպահ մնալ բանավոր պայմանավորվածություններից։ Նույնիսկ եթե ուժի սպառնալիքով պարտադրվում էր հանձնել Զանգելանն ու Կուբաթլուն, ապա դա պետք է արվեր գրավոր պայմանագրով, փոխզիջումների հիման վրա՝ ապահովելով առնվազն ՀՀ ճանապարհների՝ Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն անվտանգությունը և մեզ համար առավել ձեռնտու բնագծերի պահպանումը։

- Երաշխավորել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի նկատմամբ վերահսկողությունը և այնտեղ հայկական ԶՈՒ անվտանգությունը՝ ռուս խաղաղապահների հետ գրագետ համագործակցության միջոցով, չկորցնել վերահսկողությունը Արցախի համար ռազմավարական կարևորություն ունեցող այդ տարածքների նկատմամբ։

- Ձեռնպահ մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող բնակավայրերում (Շուռնուխ) Ադրբեջանին որևէ տարածք զիջելու անհեռատես քայլերից՝ առավել ևս քանի դեռ տեղի չի ունեցել սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա։

- Արցախի տարածքներից հետ քաշվող զորքերը տեղակայել այնպիսի բնագծերում, որպեսզի հետագայում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացների ժամանակ առնվազն փոխզիջումների և բանակցություններում որոշակի ճկունության տեղ մնար, ամրանալ գոնե ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներում (օրինակ՝ Սև լճի, Վերին Շորժայի հատվածները)։

- Վերականգնել հանրային համերաշխությունը և ապահովել աշխարհասփյուռ հայության համախմբումը Արցախի հիմնախնդրի արդար լուծման հարցի շուրջ։

- Վերականգնել բանակի մարտական ոգին՝ ստանձնելով պարտության քաղաքական պատասխանատվությունը, այլ ոչ թե բոլոր ձախողումների մեղքը բանակի և հրամանատարության վրա գցել։

- Կարճ ժամանակում ապահովել զոհվածների ավանական ցանկերի ամբողջական հրապարակումը՝ փակելով այդ հարցում կասկածների և անորոշությունների դաշտը։

- Խուսափել նախքան բոլոր գերիների վերադարձը Ադրբեջանի հետ ցանկացած այլ հարցի շուրջ ցանկացած ձևաչափով հանդիպումներից և քննարկումներից՝ այդ թվում հունվարի 11-ի և հետագա հանդիպումներից։

- Արագ տեմպերով վերականգնել բանակի ռազմական պոտենցիալը՝ սպառազինություն, անձնակազմ, ենթակառուցվածքներ, այդ հարցում իրականացնել ավելի կոշտ քաղաքականություն, այլ ոչ թե ԶՈՒ թվակազմը, ժամկետայինների ծառայության ժամկետը կրճատելու քարոզչություն։ Ապահովել բոլոր փորձառու զինվորականների համախմբումը՝ անկախ քաղաքական հայացքներից, նրանց ներուժի ճիշտ կառավարումը։

- ՀՀ վարչապետի և իշխանության այլ ներկայացուցիչների մակարդակով կասկածի տակ չդնել Շուշիի հայկական լինելը։

- Խուսափել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված այլ պարտավորություններից, օրինակ՝ առաջին պատերազմում զոհված ադրբեջանցիների դիերի, ականապատման քարտեզների հանձնում։

- Առհասարակ չբացել և քննարկման առարկա չդարձնել այսպես կոչված «անկլավների» հարցը։

- Արցախի հարցի և հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ցանկացած բանակցություն անցկացնել բացառապես ԵԱՀԿ ՄԽ մանդատի ներքո, լիարժեքորեն վերականգնել համանախագահության ձևաչափը, այս հարցում համակարգված աշխատանք տանել ՌԴ հետ։

- Բոլոր միջազգային հարթակներում բարձրաձայնել Արցախի առնվազն նախկին ԼՂԻՄ տարածքների դեօկուպացիայի հարցը։

- Հետամուտ լինել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, տարբեր միջազգային կառույցների հայտարարություններում պահպանվեն ԼՂ հարցի կարգավորման հավասարակշռված մոտեցումները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման սկզբունքների հիշատակումը։

- Հնարավորինս նպաստավոր ձևով ներկայացնել նախապատերազմյան բանակցային գործընթացի բովանդակությունը՝ միջազգային հանրությանը ցույց տալով, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը լեգիտիմ չէ, այլ ոչ թե անընդհատ քննադատել բանակցային ժառանգությունը՝ այդ թվում Մադրիդյան սկզբունքները՝ ի վերջո դրանք դուրս մղելով բանակցային գործընթացից։

Վերոհիշյալ իրողություններից յուրաքանչյուրը, եթե այլ ելք ունենար, քան այն, ինչ ունենք այսօր, Հայաստանն ու Արցախը այդքան ողբերգական վիճակում չէին լինի։

Շարունակելի...»։

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը Այսօր, 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ Այսօր, 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ Այսօր, 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ Այսօր, 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» Այսօր, 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ Այսօր, 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq Այսօր, 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Այսօր, 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում Այսօր, 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ Այսօր, 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը Այսօր, 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) Այսօր, 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Այսօր, 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից Այսօր, 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են Այսօր, 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին Այսօր, 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով Այսօր, 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը Այսօր, 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) Այսօր, 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին Այսօր, 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Այսօր, 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել Այսօր, 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում Այսօր, 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց Այսօր, 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին Այսօր, 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է Այսօր, 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով Այսօր, 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով Այսօր, 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են Այսօր, 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով Այսօր, 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը Այսօր, 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան Այսօր, 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը Այսօր, 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին Այսօր, 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) Այսօր, 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին Այսօր, 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին

Տվյալ բաժնի վերջին նյութերը