17/08/2022 16:22
Հորդորում ենք «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք բերված, սակայն դեռևս չօգտագործված հրավառության նյութերն ու պարագաները ներկայացնել ոստիկանություն․ Քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել․
«ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, դրանք չօգտագործել և նշված իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ:
Միաժամանակ հավելում ենք, որ նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի իրավական հետևանքներ»: