17/08/2022 19:19
Հոգեհանգստյան կարգ կմատուցվի՝ ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի զոհերի
Օգոստոսի 18-ին կկատարվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից զոհվածների հոգիների համար, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը․
«Օգոստոսի 18-ին` ժամը 12-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունից մահացած անմեղ զոհերի հոգիների համար։
«Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, միացե՛ք ընդհանրական աղոթքին»։