18/08/2022 13:28
ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 35 809 դեպք են հայտնաբերել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 35 809-ով՝ մեկ օր առաջվա 33 106-ի դիմաց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվը դարձել է առավելագույնը մարտի 16-ից ի վեր, երբ արձանագրվել էր 36 519 հիվանդացած: Համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 19 000 055 դեպք: Մահվան դեպքեի թիվը վերջին օրը կազմել Է 62՝ մեկ օր առաջվա 63-ի դիմաց, համավարակի սկզբից մահացել է 383 362 մարդ: Ապաքինման դեպքերի թիվը մեկ օրում կազմել է 21 491՝ մեկ օր առաջվա 22 680-ի դիմաց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: