Նոյեմբերի 9-ից հետո պարտված իշխանության պահպանումը զգալիորեն թուլացրեց ՀՀ դիրքերը. Արմեն Աշոտյան

19/08/2022 14:01

Նոյեմբերի 9-ից հետո պարտված իշխանության պահպանումը զգալիորեն թուլացրեց ՀՀ դիրքերը. Արմեն Աշոտյան


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերլուծության այս մասում փորձենք ավելի մանրամասն անդրադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո բանակցային գործընթացում տեղի ունեցած ձախողումներին։

Այսպես պատերազմից անմիջապես հետո ԼՂ հակամարտության և Արցախի ճակատագրի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը բավականին հուսադրող էր։

Առաջին հերթին կարևոր է հասկանալ միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հիմնական ուղերձները։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից շուրջ մեկ ամիս անց՝ 2020թ-ի դեկտեմբերի 3-ին Տիրանայում շատ կարևոր հայտարարություն տարածեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ԱՄՆ փոխպետքարտուղար Ստեֆան Բիգանը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Լե Դրիանը։
Հայտարարությունը կարևոր էր դրանում առկա մի քանի ուշագրավ ձևակերպումներով՝

• ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հաստատակամ հավատարմությունը հակամարտությունների կարգավորման հարցում ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը։

• Նրանք վերահաստատում են իրենց հետևողական և միասնական դիրքորոշումը՝ հօգուտ հակամարտության մնացած բովանդակային հիմնախնդիրների բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման՝ Հայաստանին և Ադրբեջանին քաջ հայտնի հիմնարար սկզբունքներին և տարրերին համապատասխան։

• Համանախագահները նաև վերահաստատում են իրենց աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական աշխատանքին։

• Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին օգտվել գործող հրադադարից և համանախագահների հովանու ներքո բանակցություններ վարել կայուն և երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի շուրջ։

• Նրանք նաև տարածաշրջանից բոլոր օտարերկրյա վարձկանների լիարժեք և արագ հեռանալուկոչ են անում։
Ըստ էության, այս հայտարարությամբ համանախագահ երկրները արձանագրում էին, որ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, և չնայած պատերազմի արդյունքներին, համապարփակ կարգավորումը պետք է հիմնված լինի հիմնարար սկզբունքների և տարրերի վրա՝ ներառյալ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքը։

Կարևոր է նաև ուժի և դրա սպառնալիքի չկիրառման վերաբերյալ համանախագահների դիրքարոշման ընդգծումը, ինչն անուղղակիորեն դատապարտում էր Ադրբեջանի ագրեսիան։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքի կարևորումը վկայում է այն մասին, որ առնվազն հետպատերազմյան սկզբնական փուլում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չէին նախատեսում փոփոխել տասնամյակներ շարունակ ձևավորված կառուցակարգերը։

Շատ կարևոր է նաև, որ համանախագահները դեռ այդ ժամանակ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները դիտարկում էին ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, ինչից կարելի է ենթադրել, որ խաղաղության համաձայնագրի ներքո վերջիններս նկատի ունեին նաև ԼՂ հակամարտության համապարփակ և երկարաժամկետ կարգավորումը՝ այդ թվում ԼՂ կարգավիճակի հարցի ճշգրտումը, ինչը և բխում է ԵԱՀԿ ՄԽ մանդատից։

Ի վերջո, հայտարարության տեքստում համանախագահ երկրները արդեն միասնաբար կոչ էին անում հակամարտության գոտուց դուրս բերել օտարերկրյա վարձկաններին, ու թեև Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման խնդրին պատերազմի ընթացքում համանախագահ երկրներից յուրաքանչյուրը առանձին անդրադարձել էր, սակայն այս հարցում միասնական դիրքորոշման արտահայտումը հետագայում կարող էր կարևոր կռվան դառնալ հայկական դիվանագիտության համար։

Պատերազմից կարճ ժամանակ անց համանախագահ երկրների բավականին հավասարակշռված դիրքորոշումը պատահական չէր․ դա կարող է բացատրվել նաև վերջիններիս այն ակնկալիքով, որ Հայաստանը կարճ ժամանակում կհաղթահարի պատերազմի շոկը և կլծվի Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանությանը, ուստի այսպիսով միջազգային հանրությունը՝ ի դեմս համանախագահների, փորձում էր հետագա բանակցային գործընթացի համար վերականգնել առկա կառուցակարգերը և կրկին արժանանալ հայկական կողմի վստահությանը։

Այդ ժամանակ շատ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանը համակերպվելու է պարտության արդյունքներին և գնալու է էլ ավելի մեծ զիջումների, ուստի ռազմական գործողությունների վերսկսումից խուսափելու համար շատ կարևոր էր բանակցային գործընթացի վերականգնումն ու դրանից հայկական կողմի նվազագույն ակնկալիքների բավարարումը։

Պատահական չէ, որ պատերազմից կարճ ժամանակ անց Արցախի կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի հարցի շուրջ հավասարակշռված, իսկ երբեմն հայանպաստ դիրքորոշումներ արտահայտեցին նաև միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ։ Մասնավորապես Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները Լեռնային Ղարաբաղի անկախությունը հրատապ ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևեր ընդունեցին:

ԵՄ մի շարք հայեցակարգային փաստաթղթերում և պաշտոնական հայտարարություններում նույնպես հիշատակվում էին հիմնարար սկզբունքներն ու Արցախի վերջնական կարգավիճակի որոշման անհրաժեշտությունը։

Արցախի կարգավիճակի հստակեցման և հիմնարար սկզբունքների մասին այդ շրջանում բազմիցս խոսել են նաև ՌԴ, ԱՄՆ ներկայացուցիչները։

Քանի դեռ Հայաստանում մեծ էր իշխանափոխության հավանականությունը, որի արդյունքում երկրի ղեկը կարող էին ստանձնել ավելի կոշտ դիրքորոշում ունեցող գործիչներ, ովքեր Ադրբեջանի նորանոր ոտնձգություններին կարող էին հակադարձել ընդհուպ ուժային մեթոդներով, միջազգային հանրությունը փորձում էր որոշակիորեն զսպել Ադրբեջանի գործողությունները և սիրաշահել հայկական կողմին։

Ուշագրավ է, որ վերջին անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածած պաշտոնական հայտարարության մեջ հիմնարար սկզբունքները հիշատակել են 2021թ-ի ապրիլի 13-ին , ինչը հաջորդել էր Հայաստանում բուռն ներքաղաքական զարգացումներին(ԳՇ հայտարարությունը, արտահերթ ընտրությունների օրակարգը և այլն)։

Այն բանից հետո, երբ ուրվագծվեցին առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ԵԱՀԿ ՄԽ-ը և միջազգային հանրությունը սպասողական կեցվածք ընդունեցին, և նույնիսկ Ադրբեջանի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք այդ իրավիճակը չփոխեց։

Միջազգային հանրության նման վարքագիծը, իհարկե, պայմանավորված էր նաև ՀՀ իշխանություններից ստացվող ազդակներով։ Եթե հետպատերազմյան առաջին փուլում տարբեր պաշտոնյաներ, այդ թվում արտգործնախարարը երբեմն խոսում էին Արցախի գրավյալ տարածքների դեօկուպացիայի, «անջատում հանուն փրկության» սկզբունքի, Մադրիդյան սկզբունքների, ինքնորոշման իրավունքի, Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման և պատերազմական հանցագործությունների մասին, ապա հետագա ամիսներին այս թեզերն աստիճանաբար դուրս մնացին ՀՀ պաշտոնատար անձանց խոսույթից, ինչը համոզնունք առաջացրեց, որ այդ խոսույթը բացառապես ներքին լսարանին ուղղված, հանրային դժգոհությունները մեղմելու մանիպուլյատիվ հնարք էր:

Արցախ մեկնող պաշտոնյաների հեռացումը, ՀՀ պաշտոնյաների կողմից ինքնորոշման իրավունքի փոխարեն կարգավիճակի և անվտանգության վերաբերյալ անորոշ ձևակերպումներն ի վերջո իրենց արտացոլումը գտան նաև միջազգային հանրության խոսույթում։
Դրան նպաստեց նաև Ադրբեջանի հետ առանց Արցախի կարգավիճակը հստակեցնելու՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու, ճանապարհների ապաշրջափակման, ադրբեջանական կողմին որևէ պայմանագրով չնախատեսված նորանոր զիջումներ կատարելու՝ գործող իշխանությունների պատրաստակամությունը։

Ամփոփելով վերոհիշյալը, կարող ենք արձանագրել, որ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում պարտված իշխանության պահպանումը զգալիորեն թուլացրեց ՀՀ դիրքերը ինչպես ռազմաճակատում, այնպես էլ դիվանագիտական ճակատում։

Բաքվին հաջողվեց բանակցային օրակարգից դուրս մղել հայկական դիվանագիտության տասնամյակների աշխատանքի արդյունքում ձևավորված Մադրիդյան սկզբունքները, Ադրբեջանը խուսափեց 2020թ-ի սանձազերծած պատերազմի և ռազմական հանցագործությունների համար միջազգային պատասխանատվությունից, շարունակում էր որպես պատանդ պահել հայ գերիներին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից գերևարելով նոր զինվորականների։

Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցային օրակարգը լցրեց երկրորդական հարցերով, որոնք որևէ կապ չունեին Արցախի ժողովրդի իրավունքների հետ։ Հայաստանի իշխանությունների թողտվությամբ Ադրբեջանը արցախա-ադրբեջանական գործընթացից միջազգային հանրության ուշադրությունը աստիճանաբար ուղղեց դեպի հայ-ադրբեջանական պետական սահման, Արցախի և արցախցու ճակատագիրը թողնելով լուսանցքում և հող նախապատրաստելով ավելի մեծ զիջումների համար։

Ու չնայած բոլոր ձախողումներին, դեռ պահպանվում էր ստեղծված իրավիճակից քիչ թե շատ արժանապատիվ ելքեր գտնելու հնարավորությունը, սակայն դրա համար անհրաժեշտ էր ամեն կերպ կանխել պարտված իշխանության հետագա պաշտոնավարումը։

Շարունակելի...»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:44 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել Այսօր, 15:32 Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Այգեզարդ և Այգեպատ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Այսօր, 15:24 Անհամբեր սպասում եմ Մակրոնի հետ կարևոր բանակցություններին. Նիկոլ Փաշինյան Այսօր, 15:09 ՄԻՊ-ն աշխատանքային այցով կլինի Ստրասբուրգում Այսօր, 14:54 Թո՛ղ գալիք նոր տարին Հայաստանի մեր հրեա հայրենակիցների համար լինի խաղաղության, արարման և լիության տարի. Նիկոլ Փաշինյան Այսօր, 14:46 Հայաստանում պետական առողջապահական ծախսերի շուրջ 2,8%-ն ուղղվում է հոգեբուժական բժշկական օգնության ծառայությանը Այսօր, 14:28 Դեմոկրատների կեսից ավելին չի ցանկանում Բայդենին նախագահի թեկնածու տեսնել Այսօր, 14:18 Ճամբարակում կատարված սպանության գործով հետախուզվում է 37-ամյա Սամվել Սոսյանը Այսօր, 14:01 Խաղաղության համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն հատկապես Ադրբեջանի առաջարկած համապարփակ խաղաղության պայմանագիրը․ Չավուշօղլու Այսօր, 13:50 Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն 8 ամսում աճել է 13.9 տոկոսով Այսօր, 13:43 Վարչապետի տիկինը դուստրերի՝ երեկոյան զգեստներով լուսանկար է հրապարակել Այսօր, 13:31 Չսահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես կմեծանա Այսօր, 13:21 Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է Այսօր, 13:08 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Այսօր, 13:03 Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակներում հայ դիզայներները քայլել են շապիկներով, որոնց վրա գրված էր «Stand with Armenia» Այսօր, 12:51 Արցախում նախատեսում են բռնազավթված տարածքներից տեղահանվածների ընտրական իրավունքի իրացումն ապահովող օրենսդրական փոփոխություններ Այսօր, 12:36 Հակակոռուպցիոն կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի գործից Այսօր, 12:28 Մալաթիայում հնչած կրակոցների և երկու անձի սպանության դեպքը բացահայտվել է. 27-ամյա երիտասարդ է ձերբակալվել Այսօր, 12:21 13 օր է՝ ձորակում վիրավորներ, դիեր ունենք. ՊՆ-ն ոչինչ չի ձեռնարկում, որ գոնե զինվորներին ժամանակին հանի. Զինծառայող ի ծնող (Տեսանյութ) Այսօր, 12:14 ՀՀ-ում կա´մ կհաղթի պետական մտածողությունը, կա´մ Ալիևը. Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:05 Անցած երեք օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք Այսօր, 11:57 Ադրբեջանը մինչև սեպտեմբերի 29-ը ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն պետք է տրամադրի Այսօր, 11:43 Երևանում կայացած IBA-ի կոնգրեսում Ումար Կրեմլյովը վերահաստատվել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահի պաշտոնում Այսօր, 11:30 Սեպտեմբերի 19-25-ը հաստատվել է կորոնավիրուսի 1431 դեպք, գրանցվել է 4 մահ Այսօր, 11:20 Արցախում բարձր են գնահատում Ադամ Շիֆի և նրա գործընկերների անձնվեր պայքարը՝ հանուն արցախահայության օրինական իրավունքների պաշտպանության. Դավիթ Բաբայան Այսօր, 11:14 1 զոհ, 3 վիրավոր. վթար՝ Մեղրի-Երևան ճանապարհին Այսօր, 11:07 Վաղը Ստեփանակերտում կհայտարարվի լռության րոպե Այսօր, 11:02 Իսպանիայի դեսպանը կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը Այսօր, 10:54 Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է Բըրբանքի Սուրբ Ղևոնդ Մայր տաճարում մատուցված պատարագին Այսօր, 10:34 Սպանված հայ զինծառայողի նկարն ու տեսանյութն ադրբեջանական զինծառայողները WhatsApp-ով ուղարկել են կնոջը, հրապարակել «Story»-ում Այսօր, 10:29 Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:12 Ալավերդիի ՏԻՄ ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է «Ապրելու երկիր» կուսակցությունը Այսօր, 09:49 Սիսիանում հաղթել է «ՔՊ»-ն, երկրորդ տեղում «Ապրելու երկիր»-ն է․ ԿԸՀ-ն թվեր է հրապարակել Այսօր, 09:44 ԱԽ քարտուղարն աշխատանքային հանդիպումներ կունենա ԱՄՆ-ում Այսօր, 07:00 Տաշիրում «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրում 24/09/2022 19:20 Ինչպե՞ս հասկանալ՝ ո՞ր վիտամինի պակասն ունեք 24/09/2022 19:00 Ինչի՞ կարող է հանգեցնել մանգանի անբավարարությունն օրգանիզմում 24/09/2022 18:40 Աշնանային գույնզգույն մենյու․ ինչու՞ է կարևոր սննդակարգում ներառել բոլոր գույների մթերքները 24/09/2022 17:56 Եթե որոշենք, որ հայության նպատակը հաջորդ տարի Շուշի գնալն է, ապա նաև կաջակցենք, որ Շուշիի մասին ֆիլմեր ստեղծվեն. Ջիվան Ավետիսյան 24/09/2022 17:41 Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին 24/09/2022 17:22 ՌԴ-ում զորահավաքին չներկայացողները և դասալիքները կդատապարտվեն մինչև 10 տարվա ազատազրկման 24/09/2022 17:09 Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով 24/09/2022 16:48 Իրանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար. Իրանի ԱԳՆ 24/09/2022 16:38 Այսօր էլ Հնչակյան կուսակցությունն անվերապահ ու աներկբա կանգնած է պետականության կողքին. ՀՀ նախագահ 24/09/2022 16:21 Վայոց ձորի մարզպետը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Ջերմուկի ենթակառուցվածքների և բնակչության կրած վնասները 24/09/2022 16:07 ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Հայաստանում 24/09/2022 15:46 Լուրերը, թե Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ՝ սահմանների պաշտպանության համար, իրականությանը չեն համապատասխանում. ՀՀ ՊՆ խոսնակ 24/09/2022 15:27 Նիկոլ Փաշինյանն իր անձնական իշխանության համար սպառնալիք տեսավ բանակից ու այս 1,5 տարին օգտագործեց բանակը լրիվ կազմաքանդելու համար. Կարեն Վրթանեսյան 24/09/2022 15:10 Պաշտոնից ազատվել է ՌԴ ՊՆ փոխնախարար Դմիտրի Բուլգակովը 24/09/2022 14:52 Արարատ քաղաքում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայի 24/09/2022 14:34 Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարված համայնքային նշանակության հողամասի նկատմամբ կիրառվել է արգելանք 24/09/2022 14:23 Ադրբեջանական սադրանքի հետևանքով վնասներ է կրել հենց Ադրբեջանը․ երեք վիրավոր ունեն 24/09/2022 14:03 Արցախը հանձնվեց ժողովրդավարության երգերի ներքո, իսկ խաղաղության երգերի ներքո հանձնվում է Հայաստանը. Արմեն Աշոտյան 24/09/2022 13:54 Անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում նոր ադրբեջանական ագրեսիաների համար. Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալին 24/09/2022 13:28 «Ազատագրումը սկսվում է Եռաբլուրից». 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հայտարարում են՝ սեպտեմբերի 27-ին թույլ չեն տա Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր» 24/09/2022 13:20 Հայաստանի տնտեսության առաջընթացի միակ հենարանը ԵԱՏՄ-ն է. չլինի Ռուսաստանի հետ գործընկերությունը, Հայաստանը պատկերացրեք՝ որտեղ կարող է հայտնվել. Թաթուլ Մանասերյան 24/09/2022 13:03 ՀՀ կառավարությունը կարևորում է ՍԴՀԿ աջակցությունն ու զորակցությունը. Նիկոլ Փաշինյան 24/09/2022 12:50 «Զանգեք նրան և հարցրեք, թե ինչու այստեղ չէ». Խոակին Կապառոսը՝ Սարգիս Ադամյանին հավաքական չհրավիրելու մասին 24/09/2022 12:37 Հասանովը հրահանգել է «անհապաղ և վճռական կերպով ճնշել Հայաստանի ԶՈՒ-ի ցանկացած սադրանք» 24/09/2022 12:30 «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը Երևանի քաղաքապետարանին կվերադարձնի չկառուցապատված տարածքները 24/09/2022 12:11 Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է 24/09/2022 11:57 ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում ներգրավվել խաղաղ գործընթացում, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ. Բլինքեն 24/09/2022 11:49 Դավիթ Հարությունյանն ընտրվել է Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ 24/09/2022 11:37 «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործուն մասնակցություն է ունեցել Արցախում իրականացված մի շարք ռազմավարական ծրագրերում. Դավիթ Բաբայան 24/09/2022 11:24 Վաշինգտոնը կաշխատի դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ռուսաստանին լրացուցիչ արագ և ծանր տնտեսական ծախսեր պարտադրելու համար. Բայդեն 24/09/2022 11:02 Պարտավոր ենք կրկնակի ու եռակի ջանքեր ուղղել հերոսների կյանքի գնով պաշտպանված մեր հայրենիքի այս փոքրիկ պատառիկը շենացնելուն. Ստեփանակերտի քաղաքապետն ուղերձ է հղել 24/09/2022 10:52 «Հրապարակ». «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերը համալրվելու փոխարեն նոսրանո՞ւմ են 24/09/2022 10:49 «Փաստ». Իշխանությանը սպասարկող ֆեյսբուքյան և ինստագրամյան մոտ 200 նոր էջեր են ստեղծվել 24/09/2022 10:44 «Ժողովուրդ». Երևանում հնարավոր է մի քանի ամսում բարձրահարկ շինություններ կանգնեցնել, իսկ երկհարկանի մանկապարտեզի շինարարությունը չի ավարտվում 24/09/2022 10:38 «Հրապարակ». Որոշվել է երկքաղաքացիությունն ամրագրել մայր օրենքում 24/09/2022 10:33 Ադրբեջանը դիմել է սադրանքի, սակայն ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հետ է շպրտվել ելման դիրքեր. ՀՀ ՊՆ 24/09/2022 10:32 «Փաստ». Հայկական կողմը լրջորեն տրամադրված է Էրդողանի հետ հանդիպմանը 24/09/2022 10:27 «Ժողովուրդ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել որևէ կերպ չմեկնաբանել «Եռաբլուր»-ում տեղի ունեցած խայտառակ միջադեպը 24/09/2022 10:22 «Հրապարակ». Ինչու է Ալեն Սիմոնյանը կարգապահական տույժ կիրառել ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանի նկատմամբ 24/09/2022 10:17 «Փաստ». Փաշինյանին ակնարկել են, որ ԱՄՆ հայ համայնքի գերակշիռ մեծամասնության շրջանում իր նկատմամբ առկա է բացասական վերաբերմունք 24/09/2022 10:11 «Ժողովուրդ». Աննա Վարդապետյանի՝ լիազորությունները ստանձնելուց հետո համակարգում մեկը մյուսի հետևից ազատման դիմումներ են գրում 24/09/2022 10:08 Խոշոր հրդեհ Արշակունյաց պողոտայում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ 24/09/2022 10:06 «Ժողովուրդ». Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին 24/09/2022 09:57 Վաղն ընտրություններ են. ով ընտրում է ՔՊ-ին, միանում է իշխանության՝ պատերազմի օրակարգը սպասարկելու գործընթացին. Տիգրան Աբրահամյան 24/09/2022 09:52 «Փաստ». «Փաշինյանն իր ելույթով ՌԴ-ից քաղաքական ապահարզանի առաջին քայլն արեց» 24/09/2022 09:45 «Հրապարակ». Հանդիպումն անցել է բավականին համերաշխ մթնոլորտում, նախկին «մրցակից» նախագահներն առանձնապես ամբիցիաներ չեն ցուցադրել 24/09/2022 01:06 Ղարիբաշվիլին վերահաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության պահպանմանը 24/09/2022 01:01 Շառլ Միշելը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն իր մտահոգություններն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ 23/09/2022 21:44 Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերից տարհանում չի իրականացվում․ Տավուշի մարզպետարանը հերքում է շրջանառվող տեղեկությունը 23/09/2022 21:19 Փաշինյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետի հետ 23/09/2022 21:05 ՀՀ երեք նախկին նախագահները փորձում են ազգային միասնության ուղերձ հղել հայ հասարակությանը․ Արմեն Աշոտյան (Տեսանյութ) 23/09/2022 20:55 Ռուսական 102-րդ ռազմաբազայում զորավարժանքներ են անցկացվում․ Գյումրու համայնքապետարանը հորդորում է կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել 23/09/2022 20:43 Զոհված զինծառայողների ծնողները, մինչև դիահերձարան մտնելը, իրենց որդիներին պետք է ճանաչեն լուսանկարով, հարցաքննվեն, նոր մուտք գործեն դիահերձարան՝ ճանաչման. ՔԿ 23/09/2022 20:33 Նիկոլ Փաշինյանը Նյու-Յորքում հանդիպել է Սլովենիայի նախագահի հետ 23/09/2022 20:20 Ռոբերտ Մենենդեսը Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին անվտանգային բնույթի օժանդակության հատկացումը 23/09/2022 20:05 Ադրբեջանին կոչ ենք անում զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 23/09/2022 20:00 Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ևս 6 հայ զինծառայողի մարմին 23/09/2022 19:53 «Իմ հայրենակիցները հրաժարվում են հավատալ, որ Կասպից ծովի գազին ու նավթին հասնելու խոստումը կարող է մթագնել այս կազմակերպությանն անդամակցողների միտքը»․ Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին 23/09/2022 19:39 Արցախի նախագահը քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում 23/09/2022 19:28 Ինչպե՞ս արագ բուժել մրսածությունն ու հարբուխը և վերադառնալ կյանքի նորմալ ռիթմին 23/09/2022 19:16 Պարզվել են Ճամբարակ քաղաքում 32-ամյա տղամարդու սպանության մի շարք հանգամանքներ 23/09/2022 19:01 «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից տուժած տնտեսվարողները Հայկական Կարմիր խաչից կստանան միանվագ դրամական աջակցություն 23/09/2022 18:47 Դոլարի և եվրոյի գինը կրկին իջել է 23/09/2022 18:37 Պեմֆիգոիդ․ Հազվագյուտ աուտոիմուն հիվանդություն 23/09/2022 18:22 Միջազգային հանրության և բարեկամ երկրների հստակ դիրքորոշման արդյունքում հնարավոր կլինի զսպել ադրբեջանական շարունակվող ագրեսիան և ծավալապաշտական քաղաքականությունը․ Գարեգին Բ

Տվյալ բաժնի վերջին նյութերը