Կոռուպցիոն սկանդալ է հասունանում. ի հեճուկս Փաշինյանի՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը թաքցնում է գերբեռնված հանքանյութ տեղափոխող ընկերությունների տվյալները

19/08/2022 14:47

Կոռուպցիոն սկանդալ է հասունանում. ի հեճուկս Փաշինյանի՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը թաքցնում է գերբեռնված հանքանյութ տեղափոխող ընկերությունների տվյալները


Հանքանյութ տեղափոխող ընկերությունները, հիմնականում, փոխադրումներն իրականացնում են գերծառնաբեռնված։ Միայն պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մեքենաների շուրջ 40 տոկոսը փոխադրումներն իրականացրել են՝ գերազանցելով թույլատրելի առավելագույն զանգվածները, գրում է «Փաստինֆո»-ն։

«Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածները և (կամ) մեկ սրնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը սահմանված են ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 20-ի 1106-Ն որոշման հավելված 2-ով։ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոցներով փոխադրումների նկատմամբ իրականացված մշտադիտարկումների արդյուքնում կշռված թվով 180 տրանսպորտային միջոցներից թվով 68-ը՝ 37,8% տրանսպորտային միջոցների վարորդներ խախտել են ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 20-ի 1106-Ն որոշման հավելված 2-ի պահանջները։ Արձանագրություն կազմված թվով 68 տրանսպորտային միջոցների բեռնվածքը 500 կիլոգարմից մինչև 62190 կիլոգրամով գերազանցել է թույլատրելի առավելագույն զանգվածները և (կամ) մեկ սրնու վրա ընկնող բեռնվածքը», - «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գ.Շախբազյանը,սակայն պետական այս մարմինը խուսափում է հրապարակել այն ընկերությունների տվյալները, որոնց վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Կառավարության դեռևս հուլիսի 14-ի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն արձանագրել էր, որ հանքանյութ տեղափոխող մեքենաները հիմնականում գերբեռնված են լինում, ինչի հետևանքով վնասվում են ավտոճանապարհները։ ՔՏՀԱ-ից էլ բեռնատար ավտոմեքենաների գերբեռնվածությունը պայմանավորել են վարորդների կողմից կշեռքները վնասելու դեպքերով, ապա խոստացել՝ ձեռք բերված նոր կշեռքների հետ խնդիրներ չեն առաջանա։ Փաշինյանը հանձնարարական է տվել՝ ձեռք բերել համապատասխան կշեռքները և հարցը ֆունադմենտալ ձևով լուծել։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ՔՏՀԱ ՏՄ՝ պարզելու, թե 2022թ առաջին կիսամյակում ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա քանի ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոց է մշտադիտարկվել և որ մարզերում, քանի դեպքով է խախտում արձանագրվել և քանի տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ է կազմվել վարչական արձանագրություն, որքան է կազմել տուգանքի չափը և որ ընկերություններին պատկանող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար ավտոմեքենաների վարորդների կողմից են արձանագրվել խախտումները։

Կառույցից մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային Մ-1, Մ-2, Մ-3, Մ-4, Մ-5 և Հ-30 ճանապարհներին՝ Արագածոտնի, Արմավիրի, Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրականացված մշտադիտարկումների արդյունքում կշռվել է թվով 180 ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոց։ ՔՏՀԱ փոխանցմամբ՝ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոցներով փոխադրումների նկատմամբ իրականացված մշտադիտարկումների արդյունքում կշռված թվով 180 տրանսպորտային միջոցներից թվով 68 տ/մ-ների վարորդների նկատմամբ կազմվել են վարչական պատասխանատվության համապատասպան արձանագրություններ, որոնք ըստ «ՎԻՎ» ՀՀ օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի համաձայն կարող է առաջացնել 200.000-ական դրամ տուգանք։ Իսկ թե որ ընկերություններին պատկանող ավտոմեքենաների վարորդների կողմից են խախտումներ թույլ տրվել՝ կառույցից չեն մեկնաբանում՝ պատասխանատվության ամբողջ «բեռը» բարդելով վարորդների վրա։ Մասնավորապես, տեսչական մարմինը, վկայակոչելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.3-րդ հոդվածի, 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերը, նշել է, որ արձանագրությունը կազմվում է վարորդների կողմից իրավախախտում կատարելու վերաբերյալ, ուստի արձանագրություն կազմելու և վարչարարություն իրականացնելու համար իրավախախտ է հանդիսանում վարորդը։

Ըստ տեսչական մարմնի՝ փաստորեն, ցանկացած վարորդ կարող է հանքանյութ տեղափոխել, այն էլ՝ գերծանրաբեռնված։ Թե՞, պարզապես, գործ ունենք տեսչական մարմնի ու հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների դավադիր համաձայնության, եթե չասենք կոռուպցիոն համաձայնության հետ, ըստ որի՝ առանձին ընկերությունների թույլատրվում է սահմանվածից ավել ծավալով հանքանյութ փոխադրել՝ գերշահույթ ստանալու համար, իսկ 200 հազար դրամ տուգանք վճարելը դրա դիմաց ջրի կաթիլ է օվկիանոսում, էլ չենք խոսում պետությանը պատճառվող վնասի մասին։ (Ի դեպ, այդ ընկերությունների վերաբերյալ տվյալներն ունենք, ու առաջիկայում կհրապարակենք-խմբ)

Հետեւապես՝ զարմանալ, որ, այսպես կոչված, վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո նույնասեռ զանցանքները շարունակվում են, պետք չէ։ Ավելին, պետական մարմինը եւս առնվազն երկու դեպքում արձանագրել է կրկնակի խախտման փաստը, բայց կրկին հրաժարվել նշել, թե որ ընկերությունների վարորդների մասին խոսքը։

«Փաստինֆո»-ի ուղիղ հարցին, թե որ ընկերություններին պատկանող ծանրաքաշ եւ մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ են կազմակվել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները՝ տեսչական այդ մարմինն ուղղակի շրջանցել է։

Պետական կառավարման համակարգում կարծես թե այնքան էլ լուրջ չեն վերաբերվում Փաշինյանի հանձնարարություններին, եթե , իհարկե, բացառենք, որ Փաշինյանը թղթեր լրացնելու ու հանրությանը ներկայացնելու համար տալիս է այլ հանձնարարականներ, իսկ տեսախցիկներից այն կողմ՝ այլ։

Միայն երեկ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ դեռեւս 2020 թվականի օգոստոսին Բեյրությում տեղի ունեցած պայթյունից հետո հանձնարարական է տվել համապատասխան գերատեսչություններին՝ հավաքել տեղեկատվությունը բոլոր հնարավոր այն օբյեկտների, ընկերությունների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ և այն օբյեկտների վերաբերյալ, որտեղ կարող են լինել մեծ քանակի պայթյունավտանգ նյութեր: Այդ հանձնարարության մասին հիշել են միայն 2022 թվականի օգոստոսի 14-ի ողբերգությունից հետո ու Փաշինյանը ստիպված է երկու տարի անց տալ նոր հանձնարարություն՝ պարզելու, թե ինչպես է կատարվել իր նախկինում տված հանձնարարությունկը կամ ընդհանրապես կատարվել է, թե ոչ։ Նույնն այս դեպքում է՝ Փաշինյանը բողոքում է ու հանձնարարում, որհետեւողական լինեն նախատեսվածից ավելի ծանր բեռնվածությամբ բեռնափոխադրումների նկատմամբ, իսկ տեսչական մարմինն այդ ընկերություններին վերցնում է իր հովանու ներքո։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:33 Արցախի ՄԻՊ-ը Բելգիայի խորհրդարանականներին է ներկայացրել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի իրագործած ռազմական հանցագործությունները Այսօր, 16:24 25 մլն ԱՄՆ դոլար` մասնավոր հատվածին աջակցելու համար Այսօր, 16:12 Ֆինանսների նախարարն ու Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան պատվիրակությանը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ Այսօր, 16:03 Վարպետության դասերից մինչև միջազգային հաղթանակներ. «Մեկնարկ» տաղանդի զարգացման ծրագիրը շարունակվում է Այսօր, 15:44 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել Այսօր, 15:32 Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Այգեզարդ և Այգեպատ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Այսօր, 15:24 Անհամբեր սպասում եմ Մակրոնի հետ կարևոր բանակցություններին. Նիկոլ Փաշինյան Այսօր, 15:09 ՄԻՊ-ն աշխատանքային այցով կլինի Ստրասբուրգում Այսօր, 14:54 Թո՛ղ գալիք նոր տարին Հայաստանի մեր հրեա հայրենակիցների համար լինի խաղաղության, արարման և լիության տարի. Նիկոլ Փաշինյան Այսօր, 14:46 Հայաստանում պետական առողջապահական ծախսերի շուրջ 2,8%-ն ուղղվում է հոգեբուժական բժշկական օգնության ծառայությանը Այսօր, 14:28 Դեմոկրատների կեսից ավելին չի ցանկանում Բայդենին նախագահի թեկնածու տեսնել Այսօր, 14:18 Ճամբարակում կատարված սպանության գործով հետախուզվում է 37-ամյա Սամվել Սոսյանը Այսօր, 14:01 Խաղաղության համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն հատկապես Ադրբեջանի առաջարկած համապարփակ խաղաղության պայմանագիրը․ Չավուշօղլու Այսօր, 13:50 Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն 8 ամսում աճել է 13.9 տոկոսով Այսօր, 13:43 Վարչապետի տիկինը դուստրերի՝ երեկոյան զգեստներով լուսանկար է հրապարակել Այսօր, 13:31 Չսահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես կմեծանա Այսօր, 13:21 Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է Այսօր, 13:08 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Այսօր, 13:03 Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակներում հայ դիզայներները քայլել են շապիկներով, որոնց վրա գրված էր «Stand with Armenia» Այսօր, 12:51 Արցախում նախատեսում են բռնազավթված տարածքներից տեղահանվածների ընտրական իրավունքի իրացումն ապահովող օրենսդրական փոփոխություններ Այսօր, 12:36 Հակակոռուպցիոն կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի գործից Այսօր, 12:28 Մալաթիայում հնչած կրակոցների և երկու անձի սպանության դեպքը բացահայտվել է. 27-ամյա երիտասարդ է ձերբակալվել Այսօր, 12:21 13 օր է՝ ձորակում վիրավորներ, դիեր ունենք. ՊՆ-ն ոչինչ չի ձեռնարկում, որ գոնե զինվորներին ժամանակին հանի. Զինծառայող ի ծնող (Տեսանյութ) Այսօր, 12:14 ՀՀ-ում կա´մ կհաղթի պետական մտածողությունը, կա´մ Ալիևը. Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:05 Անցած երեք օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք Այսօր, 11:57 Ադրբեջանը մինչև սեպտեմբերի 29-ը ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն պետք է տրամադրի Այսօր, 11:43 Երևանում կայացած IBA-ի կոնգրեսում Ումար Կրեմլյովը վերահաստատվել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահի պաշտոնում Այսօր, 11:30 Սեպտեմբերի 19-25-ը հաստատվել է կորոնավիրուսի 1431 դեպք, գրանցվել է 4 մահ Այսօր, 11:20 Արցախում բարձր են գնահատում Ադամ Շիֆի և նրա գործընկերների անձնվեր պայքարը՝ հանուն արցախահայության օրինական իրավունքների պաշտպանության. Դավիթ Բաբայան Այսօր, 11:14 1 զոհ, 3 վիրավոր. վթար՝ Մեղրի-Երևան ճանապարհին Այսօր, 11:07 Վաղը Ստեփանակերտում կհայտարարվի լռության րոպե Այսօր, 11:02 Իսպանիայի դեսպանը կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը Այսօր, 10:54 Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է Բըրբանքի Սուրբ Ղևոնդ Մայր տաճարում մատուցված պատարագին Այսօր, 10:34 Սպանված հայ զինծառայողի նկարն ու տեսանյութն ադրբեջանական զինծառայողները WhatsApp-ով ուղարկել են կնոջը, հրապարակել «Story»-ում Այսօր, 10:29 Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:12 Ալավերդիի ՏԻՄ ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է «Ապրելու երկիր» կուսակցությունը Այսօր, 09:49 Սիսիանում հաղթել է «ՔՊ»-ն, երկրորդ տեղում «Ապրելու երկիր»-ն է․ ԿԸՀ-ն թվեր է հրապարակել Այսօր, 09:44 ԱԽ քարտուղարն աշխատանքային հանդիպումներ կունենա ԱՄՆ-ում Այսօր, 07:00 Տաշիրում «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրում 24/09/2022 19:20 Ինչպե՞ս հասկանալ՝ ո՞ր վիտամինի պակասն ունեք 24/09/2022 19:00 Ինչի՞ կարող է հանգեցնել մանգանի անբավարարությունն օրգանիզմում 24/09/2022 18:40 Աշնանային գույնզգույն մենյու․ ինչու՞ է կարևոր սննդակարգում ներառել բոլոր գույների մթերքները 24/09/2022 17:56 Եթե որոշենք, որ հայության նպատակը հաջորդ տարի Շուշի գնալն է, ապա նաև կաջակցենք, որ Շուշիի մասին ֆիլմեր ստեղծվեն. Ջիվան Ավետիսյան 24/09/2022 17:41 Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին 24/09/2022 17:22 ՌԴ-ում զորահավաքին չներկայացողները և դասալիքները կդատապարտվեն մինչև 10 տարվա ազատազրկման 24/09/2022 17:09 Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով 24/09/2022 16:48 Իրանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար. Իրանի ԱԳՆ 24/09/2022 16:38 Այսօր էլ Հնչակյան կուսակցությունն անվերապահ ու աներկբա կանգնած է պետականության կողքին. ՀՀ նախագահ 24/09/2022 16:21 Վայոց ձորի մարզպետը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Ջերմուկի ենթակառուցվածքների և բնակչության կրած վնասները 24/09/2022 16:07 ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Հայաստանում 24/09/2022 15:46 Լուրերը, թե Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ՝ սահմանների պաշտպանության համար, իրականությանը չեն համապատասխանում. ՀՀ ՊՆ խոսնակ 24/09/2022 15:27 Նիկոլ Փաշինյանն իր անձնական իշխանության համար սպառնալիք տեսավ բանակից ու այս 1,5 տարին օգտագործեց բանակը լրիվ կազմաքանդելու համար. Կարեն Վրթանեսյան 24/09/2022 15:10 Պաշտոնից ազատվել է ՌԴ ՊՆ փոխնախարար Դմիտրի Բուլգակովը 24/09/2022 14:52 Արարատ քաղաքում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայի 24/09/2022 14:34 Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարված համայնքային նշանակության հողամասի նկատմամբ կիրառվել է արգելանք 24/09/2022 14:23 Ադրբեջանական սադրանքի հետևանքով վնասներ է կրել հենց Ադրբեջանը․ երեք վիրավոր ունեն 24/09/2022 14:03 Արցախը հանձնվեց ժողովրդավարության երգերի ներքո, իսկ խաղաղության երգերի ներքո հանձնվում է Հայաստանը. Արմեն Աշոտյան 24/09/2022 13:54 Անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում նոր ադրբեջանական ագրեսիաների համար. Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալին 24/09/2022 13:28 «Ազատագրումը սկսվում է Եռաբլուրից». 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հայտարարում են՝ սեպտեմբերի 27-ին թույլ չեն տա Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր» 24/09/2022 13:20 Հայաստանի տնտեսության առաջընթացի միակ հենարանը ԵԱՏՄ-ն է. չլինի Ռուսաստանի հետ գործընկերությունը, Հայաստանը պատկերացրեք՝ որտեղ կարող է հայտնվել. Թաթուլ Մանասերյան 24/09/2022 13:03 ՀՀ կառավարությունը կարևորում է ՍԴՀԿ աջակցությունն ու զորակցությունը. Նիկոլ Փաշինյան 24/09/2022 12:50 «Զանգեք նրան և հարցրեք, թե ինչու այստեղ չէ». Խոակին Կապառոսը՝ Սարգիս Ադամյանին հավաքական չհրավիրելու մասին 24/09/2022 12:37 Հասանովը հրահանգել է «անհապաղ և վճռական կերպով ճնշել Հայաստանի ԶՈՒ-ի ցանկացած սադրանք» 24/09/2022 12:30 «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը Երևանի քաղաքապետարանին կվերադարձնի չկառուցապատված տարածքները 24/09/2022 12:11 Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է 24/09/2022 11:57 ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում ներգրավվել խաղաղ գործընթացում, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ. Բլինքեն 24/09/2022 11:49 Դավիթ Հարությունյանն ընտրվել է Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ 24/09/2022 11:37 «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործուն մասնակցություն է ունեցել Արցախում իրականացված մի շարք ռազմավարական ծրագրերում. Դավիթ Բաբայան 24/09/2022 11:24 Վաշինգտոնը կաշխատի դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ռուսաստանին լրացուցիչ արագ և ծանր տնտեսական ծախսեր պարտադրելու համար. Բայդեն 24/09/2022 11:02 Պարտավոր ենք կրկնակի ու եռակի ջանքեր ուղղել հերոսների կյանքի գնով պաշտպանված մեր հայրենիքի այս փոքրիկ պատառիկը շենացնելուն. Ստեփանակերտի քաղաքապետն ուղերձ է հղել 24/09/2022 10:52 «Հրապարակ». «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերը համալրվելու փոխարեն նոսրանո՞ւմ են 24/09/2022 10:49 «Փաստ». Իշխանությանը սպասարկող ֆեյսբուքյան և ինստագրամյան մոտ 200 նոր էջեր են ստեղծվել 24/09/2022 10:44 «Ժողովուրդ». Երևանում հնարավոր է մի քանի ամսում բարձրահարկ շինություններ կանգնեցնել, իսկ երկհարկանի մանկապարտեզի շինարարությունը չի ավարտվում 24/09/2022 10:38 «Հրապարակ». Որոշվել է երկքաղաքացիությունն ամրագրել մայր օրենքում 24/09/2022 10:33 Ադրբեջանը դիմել է սադրանքի, սակայն ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հետ է շպրտվել ելման դիրքեր. ՀՀ ՊՆ 24/09/2022 10:32 «Փաստ». Հայկական կողմը լրջորեն տրամադրված է Էրդողանի հետ հանդիպմանը 24/09/2022 10:27 «Ժողովուրդ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել որևէ կերպ չմեկնաբանել «Եռաբլուր»-ում տեղի ունեցած խայտառակ միջադեպը 24/09/2022 10:22 «Հրապարակ». Ինչու է Ալեն Սիմոնյանը կարգապահական տույժ կիրառել ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանի նկատմամբ 24/09/2022 10:17 «Փաստ». Փաշինյանին ակնարկել են, որ ԱՄՆ հայ համայնքի գերակշիռ մեծամասնության շրջանում իր նկատմամբ առկա է բացասական վերաբերմունք 24/09/2022 10:11 «Ժողովուրդ». Աննա Վարդապետյանի՝ լիազորությունները ստանձնելուց հետո համակարգում մեկը մյուսի հետևից ազատման դիմումներ են գրում 24/09/2022 10:08 Խոշոր հրդեհ Արշակունյաց պողոտայում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ 24/09/2022 10:06 «Ժողովուրդ». Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին 24/09/2022 09:57 Վաղն ընտրություններ են. ով ընտրում է ՔՊ-ին, միանում է իշխանության՝ պատերազմի օրակարգը սպասարկելու գործընթացին. Տիգրան Աբրահամյան 24/09/2022 09:52 «Փաստ». «Փաշինյանն իր ելույթով ՌԴ-ից քաղաքական ապահարզանի առաջին քայլն արեց» 24/09/2022 09:45 «Հրապարակ». Հանդիպումն անցել է բավականին համերաշխ մթնոլորտում, նախկին «մրցակից» նախագահներն առանձնապես ամբիցիաներ չեն ցուցադրել 24/09/2022 01:06 Ղարիբաշվիլին վերահաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության պահպանմանը 24/09/2022 01:01 Շառլ Միշելը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն իր մտահոգություններն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ 23/09/2022 21:44 Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերից տարհանում չի իրականացվում․ Տավուշի մարզպետարանը հերքում է շրջանառվող տեղեկությունը 23/09/2022 21:19 Փաշինյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետի հետ 23/09/2022 21:05 ՀՀ երեք նախկին նախագահները փորձում են ազգային միասնության ուղերձ հղել հայ հասարակությանը․ Արմեն Աշոտյան (Տեսանյութ) 23/09/2022 20:55 Ռուսական 102-րդ ռազմաբազայում զորավարժանքներ են անցկացվում․ Գյումրու համայնքապետարանը հորդորում է կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել 23/09/2022 20:43 Զոհված զինծառայողների ծնողները, մինչև դիահերձարան մտնելը, իրենց որդիներին պետք է ճանաչեն լուսանկարով, հարցաքննվեն, նոր մուտք գործեն դիահերձարան՝ ճանաչման. ՔԿ 23/09/2022 20:33 Նիկոլ Փաշինյանը Նյու-Յորքում հանդիպել է Սլովենիայի նախագահի հետ 23/09/2022 20:20 Ռոբերտ Մենենդեսը Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին անվտանգային բնույթի օժանդակության հատկացումը 23/09/2022 20:05 Ադրբեջանին կոչ ենք անում զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 23/09/2022 20:00 Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ևս 6 հայ զինծառայողի մարմին 23/09/2022 19:53 «Իմ հայրենակիցները հրաժարվում են հավատալ, որ Կասպից ծովի գազին ու նավթին հասնելու խոստումը կարող է մթագնել այս կազմակերպությանն անդամակցողների միտքը»․ Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին 23/09/2022 19:39 Արցախի նախագահը քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում 23/09/2022 19:28 Ինչպե՞ս արագ բուժել մրսածությունն ու հարբուխը և վերադառնալ կյանքի նորմալ ռիթմին 23/09/2022 19:16 Պարզվել են Ճամբարակ քաղաքում 32-ամյա տղամարդու սպանության մի շարք հանգամանքներ