20/08/2022 10:25
«Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են նաև այսօր։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։
Պայթյունի հետևանքով զոհվել է 16 հոգի՝ այդ թվում հղի կին և մանկահասակ երեխա, 1 քաղաքացի էլ համարվում է անհետ կորած։