01/09/2022 13:02
Ցանկանում եմ ընդգծել մեր անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու Ուզբեկստանի հետ փոխշահավետ համագործակցությունը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին ՝ Անկախության օրվա առթիվ։
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ուզբեկստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
Ցանկանում եմ ընդգծել մեր անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու Ուզբեկստանի հետ փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։
Համոզված եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա բարեկամության, վստահության և փոխադարձ հարգանքի ավանդական հարաբերությունները հուսալի հենք են հայ-ուզբեկական միջպետական գործակցության հետագա ընդլայնման համար։
Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ պարոն նախագահ, քաջառողջություն ու հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,-ասվում է ուղերձում։