07/09/2022 15:55
Կարևորում եմ աշխարհում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով Բրազիլիայի հետ բազմաշերտ հարաբերությունների առավել զարգացումը և ընդլայնումը. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
«Կարևորում եմ աշխարհում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով առաջատար և ծանրակշիռ երկրներից մեկի՝ Բրազիլիայի հետ բազմաշերտ հարաբերությունների առավել զարգացումը և ընդլայնումը:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհարստացնենք երկկողմ օրակարգը՝ ուրվագծելով հետագա համագործակցության նոր ուղղություններ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բրազիլիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»,-ասված է ուղերձում։