09/09/2022 14:40
«Ուրարտուն» նոր կիսապաշտպան ունի
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել 29-ամյա կիսապաշտպան Դավիդ Խուրցիձեի հետ։
Խուրցիձեն հանդես է եկել ինչպես ռուսական «Արմավիր», «Ամկար», «Արարատ», վրացական «Տորպեդո», այնպես էլ հայկական ակումբներում, մասնավորապես, «Ուլիսում», «Արարատում» և «Ալաշկերտում»։
Ֆուտբոլիստը Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 101 հանդիպում և դարձել 17 գոլի հեղինակ։
Դավիթ Խուրցիձեն հանդես կգա 27 համարի խաղաշապիկով։