09/09/2022 14:06
Խոր ցավով տեղեկացա, ամենաանկեղծ ցավակցություններս եմ հղում թագավորական ընտանիքին. Արմեն Սարգսյան
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը խոր ցավով է տեղեկացել Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան մասին:
«Հիացմունքի էին արժանի նրա շիտակությունը, պարտքի զգացումը և նվիրվածությունն իր երկրին, իմաստնությունն ու մարդասիրությունը:
Ամենաանկեղծ ցավակցություններս եմ հղում Նորին Մեծություն Թագավոր Չարլզ Երրորդին, թագավորական ընտանիքին և Մեծ Բրիտանիայի ժողովրդին», - նշված է Սարգսյանի ցավակցական ուղերձում։